21:45 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
78 0 0

Պետրոսյանի մենախոսություններն ու առանձին էստրադային համարները նրան հիրավի ճանաչում բերեցին։ Արտիստի հեղինակած «Ծուռ հայելի» և «Սմեխոպանորամա» հումորային ծրագրերը դարձան նրա այցեքարտը։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանին 75-ամյակի առթիվ։ Կրեմլի կայքում հրապարակված հեռագրում նշվում է, որ երկրպագուները գնահատում են նրա արտիստիկ խառնվածքը։

«Դուք հաջողությամբ կայացել եք ստեղծագործական ոլորտում, վառ էջեր եք թողել հայրենական էստրադային արվեստի  տարեգրության մեջ։ Հավատարիմ երկրպագուները բարձր են գնահատում հանպատրաստից ստեղծագործողի Ձեր տաղանդը և անկրկնելի արտիստիկ խառնվածքը», – գրված է հաղորդագրության մեջ։

Հայտնի հումորիստն իր ծննդյան օրվա առթիվ առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարը։ Տղային անվանակոչել են Վահան, նա մի քանի ամսական է։ Ծնողները նրան հեռու են պահում անծանոթներից։

Հումորիստի իսկական ազգանունը Պետրոսյանց է։ 12 տարեկանից մշակույթի տան բեմում նա հանդես է եկել ինչպես սեփական համարներով, այնպես էլ պրոֆեսիոնալ արտիստների հետ։ Էստրադային անթիվ համարների և ծրագրերի հեղինակ է. «Հումորի երեկո», «Առավոտյան փոստ», «Անշլագ», «Ծուռ հայելի», «Սմեխոպանորամա»։ Նա դարձել է ավագ սերնդի սիրելին, իսկ երիտասարդների համար՝ մեմերի հերոս։ Ակնհայտ է, որ Պետրոսյանը նոր ձևաչափ բերեց երգիծաբանության մեջ։ Նրա ծամածռություններն ու կրկնօրինակումները դարձան բրենդ։

«Ահա և նա` Վահանը». Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել իր և Բրուխունովայի որդուն. լուսանկար

75-ամյա արտիստը շատ ակտիվ է ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական կյանքում։ Գործընկերոջ՝ Ելենա Ստեպանենկոյի (որի հետ ապրել էր 33 տարի) հետ աղմկահարույց բաժանումից հետո, նա 2019 թվականի վերջին ամուսնացավ իր՝ 30-ամյա օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։

Ըստ թեմայի

Երիտասարդացած Եվգենի Պետրոսյանը կնոջ հետ հանգստանում է Սոչիում. լուսանկարներ
Եվգենի Պետրոսյանը վաճառում է Սոչիի իր 2 բնակարանները. հարևանները պատմել են, թե ինչու
Քանի՞ ամսական է երեխան. Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պատասխանել է օգտատերերի հարցերին
«Ցուրտ է, իսկ ջուրը` կեղտոտ»․ Եվգենի Պետրոսյանի կինը զայրացրել է հետևորդներին
թեգերը:
հոբելյան, շնորհավորանք, Եվգենի Պետրոսյան, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ