09:44 26 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
76 0 0

Հումորիստը Մոսկվա է տեղափոխվել, երբ Գարիկ Մարտիրոսյանը և Comedy Club Production-ի տնօրեն Արթուր Ջանիբեկյանը նրան առաջարկել են նկարահանվել «Наша Russia» նախագծում:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաբնակ հայ երգիծաբան և շոումեն Միխայիլ Գալուստյանը «7 օր» ամսագրին տված հարցազրույցում պատմել է իր առաջին խոշոր վաստակի մասին։

Գալուստյանի խոսքով ՝ իրենց ՈՒՀԱ թիմը տարեկան մինչև 300 համերգ էր ունենում։ Նրանք հյուրախաղերով հանդես են եկել ԱՊՀ տարբեր երկրներում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում։

Հումորիստը Մոսկվա է տեղափոխվել, երբ Գարիկ Մարտիրոսյանը և Comedy Club Production-ի տնօրեն Արթուր Ջանիբեկյանը նրան առաջարկել են նկարահանվել «Наша Russia» նախագծում:

Ահա այդ ժամանակ, ըստ Գալուստյանի, նա իսկապես աստղ է դարձել։

Հետո մի միջադեպ փոխել է «աստղային» հոնորարների մասին նրա պատկերացումները։ Ջանիբեկյանը Գալուստյանին հարցրել է, թե որքան գումար է նա ցանկանում նախագծին մասնակցելու համար։

«Ես տարակուսեցի` ինչ ասել։ Չէ որ որպես ՈՒՀԱ-ի անդամ սովոր էի 100 դոլար ստանալ մեկ համերգի համար։ Վախենալով` հարյուր անգամ ավելի մեծ գումար ասացի։ Ուզում էի և՛ չուռճացնել, և՛ չէժանացնել։ Այդ պահին իմ մեջ արթնացավ հայը։ Սպասում եմ պատասխանին, անհանգստանում եմ։ Բայց Ջանիբեկյանն անմիջապես ասաց. «Որոշեցի, գուցե պե՞տք էր ավելի մեծ գումար պահանջել»- ծիծաղով հիշում է Գալուստյանը։

Միաժամանակ, արտիստն ընդգծել է, որ ինքը երբեք իր հոնորարները չի համեմատում այլ արտիստների ստացածի հետ։ Կարևորը վաստակի այնքան, որքան պետք է իրեն։

«Ջորդանը նրան չի հասնի». Գալուստյանը սպորտում «ռեկորդներ» է սահմանում. տեսանյութ

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Գալուստյանի կարողությունը, Forbes-ի գնահատմամբ, կազմում է տարեկան 2,2 մլն դոլար: Սակայն վերջերս նա բախվել է ֆինանսական խնդիրների։ Մասնավորապես, այս տարվա ամռանը արտիստին պատկանող երկու ընկերություններ հայտարարել են սնանկացման մասին։

Ըստ թեմայի

«Նրբագեղ մողեսիկը»․ Գարիկ Մարտիրոսյանի կինը պարծենում է իր գեղեցիկ ոտքերով
«Պարզապես հրաշալի է». Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց է տվել, թե ում հետ է «զվարճանում»
Նա ապրում էր սևահեր կնոջ հետ. Գարիկ Մարտիրոսյանի կինը արխիվային լուսանկար է հրապարակել
թեգերը:
աշխատավարձ, Արթուր Ջանիբեկյան, Միխայիլ Գալուստյան

Գլխավոր թեմաներ