06:03 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
201 0 0

Նախկին հանցագործի կողմից երկու դպրոցականների աղմկահարույց սպանությունը ցնցել է հանրությանը։ Նրա «գլխի» համար պարգևատրում է նշանակվել։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Իր հետ բնակվողի 2 անչափահաս աղջիկների սպանության և բռնաբարության մեջ կասկածվող ՌԴ Ռիբինսկ քաղաքի բնակչին առնչվող ցանկացած տեղեկության համար կես միլիոն ռուբլու պարգևատրում է նշանակվել։ Ինչպես հայտնում է Life Shot Telegram-ալիքը, պարգևի մասին հայտարարել է Յարոսլավլի մարզպետ Դմիտրի Միրոնովը։

Ավելի վաղ ՔԿ–ն Ռիբինսկի բնակարանում (որտեղ հայտնաբերվել են 8 և 13 տարեկան աղջիկների մարմինները) քրեագետների աշխատանքի կադրեր էր հրապարակել։ Նրանց սեպտեմբերի 15-ի առավոտյան սպանված է գտել մայրը, երբ վերադարձել է աշխատանքից։ Երկու քույրերի մարմիններին բռնության հետքեր են եղել։

ՌԴ ՔԿ Յարոսլավլի մարզի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2 մասով։ Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ երեխաների նկատմամբ սեռական բռնություն է իրականացվել, ինչի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔԿ 131-րդ հոդվածի 4 մասով (բռնաբարություն), որը միացվել է նախկինում հարուցած քրգործին։

Հանցագործության կատարման մեջ կասկածվում է սպանված աղջիկների մոր կենակիցը, որը 2019 թվականի դեկտեմբերին կալանավայրից ազատ էր արձակվել, որտեղ պատիժ էր կրում առավել ծանր հանցագործություններ, այդ թվում սպանություն կատարելու համար։ Այժմ օպերատիվ–հետախուզական գործողություններ են ընթանում` նրա գտնվելու վայրը պարզելու ու նրան ձերբակալելու համար։

Որոշ աղբյուրների տվյալներով` Ռիբինսկում բռնաբարված և սպանված աղջիկները Օմսկի քրեական հետախուզության նախկին պետի աղջիկներն են։ Նրանց մայրը ամուսնալուծությունից հետո համացանցում ծանոթացել է նոր ընտրյալի հետ, իսկ մեկ ամիս անց Օմսկից նրա մոտ` Ռիբինսկ էր տեղափոխվել։ ԶԼՄ–ների տվյալներով` հետախուզվողը 40-ամյա Վիտալի Մոլչանովն է։

Կնոջ` աշխատավայրում գտնվելու ժամանակ նա մոտ 3 շիշ կոնյակ է խմել, այնուհետև բռնաբարել և սպանել աղջիկներին։

Երևանում խեղդամահ արված աղջկա ինքնությունը պարզվել է. որոնում են սպանության կասկածյալին

ՌԴ ՔԿ պետ Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել է օպերատիվ կերպով ապահովել բոլոր հանգամանքների քննությունը, պարզել պատճառներն ու հանցագործության կատարման դրդապատճառը, ինչպես նաև կազմակերպել բոլոր անհրաժեշտ փորձաքննությունների անցկացում։ Բացի այդ գերատեսչության ղեկավարը պահանջել է գնահատական տալ իրավապահ մարմինների աշխատանքին, որոնք պատասխանատու էին պատիժը կրած անձի վարքագիծը վերահսկելու և նրա հետ կանխարգելիչ միջոցառումներ անցկացնելու համար:

թեգերը:
սիրեկան, մայր, Սպանություն, Բռնաբարություն, Ռուսաստան, աղջիկ

Գլխավոր թեմաներ