05:02 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
304 0 0

ՌԴ նախագահը տեսակոնֆերանսի ձևաչափով շփվել է նշանավոր ռուս գիտնականի հետ, որը ղեկավարում է բացառիկ համալիրի ստեղծման աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է այն մարդու անունը, որի անմիջական ղեկավարությամբ ստեղծվել է «Ավանգարդ» գերձայնային մարտական բլոկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դա ռուս նշանավոր գիտնական, Մեքենաշինության գիտաարտադրական միավորման ռազմաարդյունաբերական կորպորացիայի (ВПК «НПО машиностроения») պատվավոր գլխավոր կոնստրուկտոր, Ն․ Է․ Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Հերբերտ Եֆրեմովն է։

Զինագործի օրվա առթիվ ՌԴ նախագահը գիտնականի հետ տեսահանդիպում է ունեցել։ Ինչպես նշել է նախագահը, Ռուսաստանը ստիպված է եղել գերձայնային զենք ստեղծել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ Հակահրթիռային պաշտպանության պայմանագրից։

«Մենք պետք է ստեղծեինք այդ զենքն ի պատասխան ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային պաշտպանության ռազմավարական համակարգերի ընդլայնման, որը հեռանկարում ունակ կլիներ գործնականում չեզոքացնել, զրոյացնել մեր ամբողջ միջուկային պոտենցիալը»,-ասել է նա Եֆրեմովի հետ զրույցի ընթացքում։

Պուտինն ավելացրել է, որ Եֆրեմովի և նրա թիմի շնորհիվ դա իրականություն չի դառնա։

Տեղում դոփելով․ ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների հերթական ձախողումը

Նշենք, որ Հերբերտ Եֆրեմովը մասնակցել է «Պրոգրես», «Մալախիտ», «Վուլկան», «Օնիքս», հականավային համալիրների, «Յախոնտ» ծովային թևավոր հրթիռի, «Ալմազ» և «Ալմազ-1» ավտոմատ տիեզերակայանների, «Ստրելա» կրող հրթիռի, «Կոնդոր-Է» և «Ռուսլան» փոքր տիեզերական սարքավորումների, ինչպես նաև բազմաթիվ այլ զինատեսակների ստեղծմանը։

«Ավանգարդ» գերձայնային զենքը մարտական հերթապահության է դրվել 2019թ․-ի դեկտեմբերի վերջին։ Դա բացառիկ համալիր է և միջմայրցամաքային ռազմավարական զենքի բոլորովին նոր տեսակ։

Կառավարվող թռիչքի ընթացքում «Ավանգարդ» բլոկը 20 անգամ գերազանցում է ձայնի արագությունը։ Մասնագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությունը «Ավանգարդի» առջև գործնականում անզոր է։

2020թ․-ի հունվարին Դաշնային Ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձում Պուտինը հայտարարել էր, որ հրթիռամիջուկային զենքի գոյության պատմության ընթացքում առաջին անգամ է, որ Ռուսաստանը չի փորձում հասնել որևէ մեկի հետևից։ Ավելին, մյուս պետությունները դեռ նոր պետք է ստեղծեն այն զենքը, որը Ռուսաստանն արդեն ունի։

Ըստ թեմայի

Սու-57-ի փորձարկումներն ավարտված են. երբ ՌԴ ռազմաօդային ուժերը կստանան առաջին կործանիչները
Միայն Ռուսաստանը նման զենք ունի, բայց առանց լուրջ պատճառի երբեք չի գործարկի
Abrams տանկեր և այլ սպառազինություն․ ի՞նչ են անում ամերիկացիները Բելառուսի սահմանների մոտ
թեգերը:
Ռուսաստան, Վլադիմիր Պուտին, Զենք

Գլխավոր թեմաներ