06:34 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Համացանցում անկողնային տեսարանները կոշտ քննադատության ենթարկեցին և սկսեցին հալածել Խարլամովին՝ անվանելով նրան «կոտոշավոր» և «կուկոլդ»։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. «50 հարց» հանրաճանաչ YouTube-շոուի հաղորդավար Կարեն Ադամյանը հարցազրույց է անցկացրել Comedy Club-ի հումորիստների հետ։ Հարցերը, ինչպես միշտ, սուր են եղել։  Այս անգամ նա արտիստներին հարցրել է, թե արդյոք «Տեքստ» ֆիլմը Գարիկ Խարլամովի հետ նրանց շփման մեջ արգելված թեմա չի դարձել և առհասարակ՝ ինչպես են այդ սկանդալից հետո փոխվել հարաբերությունները թիմի ներսում։

Comedy Club-ի մասնակից Զուրաբ Մատուան հավաստիացրել է, որ «Տեքստ» ֆիլմից հետո, որտեղ Գարիկ Խարլամովի նախկին կինը՝ Քրիստինա Ասմուսը, նկարահանվել էր էրոտիկ տեսարաններում, կոլեկտիվի ներսում վերաբերմունքը ոչ Խարլամովի, ոչ էլ Ասմուսի նկատմամբ բոլորովին չի փոխվել։

«Անկողնային տեսարանները յուրաքանչյուր մարդու անձնական գործն են։ Ես Քրիստինկային ընտիր եմ վերաբերվում։ Նա մեր ընկերուհին է»,-ասել է Մատուան։

Comedy Club-ի մեկ այլ մասնակից Անդրեյ Ավերինն իր հերթին նշել է, որ Ասմուսն իրեն հարազատ մարդ է և իր երեխայի կնքամայրը։

«Իսկ ի՞նչ կա այստեղ քննարկելու։ Ասում են՝ ընտիր ֆիլմ է»,-շտապել է ավելացնել Մատուան։

Տղաների խոսքով՝ ֆիլմը արգելված թեմա չի դարձել, առավել ևս, որ Գարիկը հոյակապ հումորի զգացում ունի, նա անգամ դիմախաղով կարող է հեշտությամբ ծիծաղեցնել մարդկանց։

«Խարլաշկան մեր ախպերն է, Քրիստինկան մեր քույրն է։ «Տեքստը» նկարահանողն էլ մեր քավորն է։ Ամեն ինչ հոյակապ է»,-շարունակել է կատակել Մատուան։

«Բարև, մատաղ ինիմ»․ «Սուպեր Ժորիկը» խոսել է Արցախի բարբառով

Ավելի վաղ Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը «Յանդեքս էֆիր» հարթակի «Просто о сложном с Софико Шеварднадзе» շոուի ժամանակ պատմել էլ իր ընկերոջ և գործընկերոջ, դերասան, երգիծաբան և Comedy Club-ի մասնակից Գարիկ Խարլամովի ապրումների մասին։ Հաղորդավարուհին Ջանիբեկյանին հարց էր ուղղել Խարլամովի և նրա՝ հիմա արդեն նախկին կնոջ՝ Քրիստինա Ասմուսի դեմ հալածանքների մասին, որոնք սկսվեցին «Տեքստ» ֆիլմում դերասանուհու և նրա խաղընկերոջ՝ դերասան Իվան Յանկովսկու անկողնային տեսարաններից հետո։

Ջանիբեկյանը պարզաբանել է, որ չի պատրաստվում գնահատականներ տալ և խորանալ թեմայի մեջ, քանի որ Գարիկն իր մտերիմ ընկերն է, և ինքը չափազանց լավ է ծանոթ այս պատմությանը։ «Ես միայն ընդհանուր գծերով կասեմ, թե ինչ է եղել։ Այո, իսկապես ծանր էր, բայց Գարիկն իրեն հիանալի դրսևորեց։ Ես ցանկացած հարցում աջակցում եմ նրան»,-ասել է Ջանիբեկյանը։ Նա նկատել է, որ չարակամների հարձակումները հայտնի լինելու հակառակ կողմն են, և այսպես թե այնպես Խարլամովը, ինչպես և ցանկացած այլ հայտնի մարդ, պատասխանատվություն է կրում Instagram-ում իր 8 միլիոն հետևորդների համար։

«Դու պատասխանատվություն ես կրում քո հետևորդների լավ տրամադրության և վատ ստացված օրա համար։ Չէ որ նրանցից ոչ ոք պայմանագիր չի ստորագրել այն մասին, որ ինքը խելացի, նպատակային մտածող, նորմալ մարդ է։ Նրանց մեջ հսկայական թվով պայմանականորեն աննորմալ՝ իմ հասկացողությամբ աննորմալ, մարդիկ կան, չնայած իրենց հասկացողությամբ իրենք միանգամայն նորմալ են։ Դե ինչ կարող ես անել, այդպիսին է կյանքը»,-ասել է Ջանիբեկյանը։

Նշենք, որ 8 տարի տևած ամուսնությունից հետո Խարլամովն ու Ասմուսը իրենց Instagram-ի էջերում առանձին-առանձին հայտնել էին, որ որոշել են ամուսնալուծվել։ Քրիստինան կատակել էր, որ ամուսնու հոգին հանել է, իսկ Գարիկն ընդգծել էր, որ դա հայփ կամ կատակ չէ։ Երկուսն էլ երկրպագուներին խնդրել էին չշահարկել «Տեքստ» ֆիլմի թեման։

Հայ հրուշակագործը «թխել» է Գարիկ Խարլամովին․ տեսանյութ

«Տեքստ» ֆիլմը ռուսական էկրաններին էր հայտնվել 2019թ․-ի հոկտեմբերին։ Ֆիլմը պատմում է երիտասարդի մասին, որը բանտից դուրս է գալիս և փորձում է հարմարվել ազատ կյանքին։ Ֆիլմում բաց տեսարաններ կան գլխավոր դերակատարներ Իվան Յանկովսկու և Քրիստինա Ասմուսի մասնակցությամբ։ Համացանցում անկողնային տեսարանները կոշտ քննադատության ենթարկեցին և սկսեցին հալածել Խարլամովին՝ անվանելով նրան «կոտոշավոր» և «կուկոլդ» (մարդ, ով հաճույք է ստանում կնոջ դավաճանությունից-խմբ.)։

Ի դեպ, վերջերս Խարլամովը խիստ նիհարել է, և դերասանի երկրպագուներն ասում են, որ իրենց սիրելի արտիստը ծանր է տանում ամուսնալուծությունը։

Ըստ թեմայի

Գալուստյանի ու Ռևայի բիզնեսը «վառվել» է
Գարիկ Մարտիրոսյանի կնոջ զվարճալի տեսանյութը հիացրել է շատերին. Ալսուն «օգնության» է հասել
«Կարծում էի` նման կլինեմ Բրյուս Ուիլիսին, բայց...». Գարիկ Մարտիրոսյանը սափրել է գլուխը
թեգերը:
Արթուր Ջանիբեկյան, Գարիկ Մարտիրոսյան, Comedy club

Գլխավոր թեմաներ