03:43 25 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
467 0 0

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության կողմից ՌԴ արտգործնախարարին վերագրվող արտահայտությունները։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Սերգեյ Լավրովին վերագրվող հայտարարությունները, կոչ է արել կողմնորոշվել բացառապես Մոսկվայի դիրքորոշմամբ, ոչ թե ուրիշների մեկնաբանություններով։

Սեպտեմբերի 23-ին Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման արդյունքում Ադրբեջանի խորհրդարանի կայքում տեղեկություն հայտնվեց այն մասին, իբրև թե ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը` կապված ԼՂՀ–ի հետ, խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը»։

Մամուլի հաղորդագրության մեջ նաև այսպիսի մի արտահայտություն կար, որը վերագրվել էր Լավրովին. «Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է։ Ռուսական կողմը կարգավորման գործընթացում հանդես է գալիս 5 «օկուպացված» շրջանները վերադարձնելու, տարածքում խաղաղապահներին տեղակայելու և տրանսպորտահաղորդակցման համակարգը վերականգնելու օգտին»։

Ադրբեջանցիները սպառնացել են Բուրգ լե Վալանսի քաղաքապետին և պահանջել հանել Արցախի դրոշը

«Ինչ վերաբերում է ՌԴ նախարարի խոսքերի մեջբերման կոռեկտությանը, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել և փաստորեն հասցեագրել այս հարցերն այն աղբյուրներին, որոնցից ստացվել է այդ տեղեկությունը։ Այդ իսկ պատճառով` դրա վրա, անկեղծ ասած, նույնիսկ կանգ չեմ առնի», – Sputnik–ի հարցին պատասխանելով, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Ինչ վերաբերում է ԼՂՀ կարգավորմանը, ապա այսօր ադրբեջանական կողմի հետ Լավրովի հանդիպման ընթացքում, ըստ նրա, քննարկվել են հակամարտության կարգավորման` նախկինում հնչեցված հիմնական սկզբունքները, «որոնք ենթադրում են ԼՂՀ կարգավիճակի հարցի լուծում, ինչպես նաև նրա շուրջը գտնվող տարածքների ազատում»։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցով քաջ հայտնի է։ Նա խնդրել է այսուհետ կողմնորոշվել հենց այդ դիրքորոշմամբ, այլ ոչ թե «տարատեսակ մեկնաբանությունների, որոնք արվում են ոչ ռուսական կողմից»։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ–ից Sputnik Արմենիային ավելի վաղ հայտնել էին, որ Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվության հուսալի աղբյուր չեն։

Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական շանտաժի քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևին

Ըստ թեմայի

Լեռնային Ղարաբաղի հարցով հեռակա համաժողով կանցկացվի․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ-ն աշխատում է երկու կողմերի հետ՝ հետագա էսկալացիան կանխելու համար․ Զախարովա
«Ստուգված տվյալներ չկան». Զախարովան` Արցախում լիբանանահայերին տեղավորելու մասին
թեգերը:
Ռուսաստան, Սերգեյ Լավրով, Ադրբեջան, Մարիա Զախարովա

Գլխավոր թեմաներ