ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն աղոթում է Ղարաբաղի հակամարտության արագ խաղաղ ավարտի համար։ Տեղեկությունը Telegram-ի իր ալիքում հրապարակել է Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական խոսնակ Վլադիմիր Լեգոյդան։
«Պատրիարքը կարևորում է երկու երկրների հոգևոր առաջնորդների դերակատարությունը․ նրանք պետք է ամեն ջանք գործադրեն խաղաղություն հաստատելու համար», - գրել է նա։
Լեգոյդայի խոսքով՝ Ռուս ուղղափառ եկեղեցին միշտ աջակցել է հայկական ու ադրբեջանական կրոնական համայնքների երկխոսության պահպանմանը ու պատրաստ է շարունակել կատարել այդ առաքելությունը։
Ադամ Շիֆը կոչ է արել պարզել, թե ով է բախումների նախաձեռնողը՝ Ադրբեջանին պատժելու համար
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: