00:30 21 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1415)
361 0 0

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայրենակիցներին կոչ է անում պահպանել Ռուսաստանի օրենքները և սադրանքների չտրվել։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայրենակիցներին կոչ է անում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված ցույցեր չկազմակերպել և չմասնակցել դրանց։ Այդ մասին ասվում է Facebook սոցիալական ցանցում դեսպանության պաշտոնական էջում տարածված հայտարարության մեջ։

«Վերջին մի քանի ժամում դեսպանատունը հայրենակիցներից տեղեկություններ է ստանում Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ անհանգստություն հայտնելու նպատակով տարբեր ակցիաներ անցկացնելու մտադրության մասին»,-նշվում է հայտարարության մեջ։

Դեսպանությունը խնդրում և կոչ է անում չկազմակերպել որևէ ակցիա և չմասնակցել դրանց, չհավաքվել առանձին վայրերում և լիովին զերծ մնալ անհանգստությունն արտահայտելու նմանատիպ եղանակներից։

«Հերթական անգամ խնդրում ենք բոլորիդ, անկախ քաղաքացիությունից, պահպանել Ռուսաստանի օրենքները, սադրանքների չտրվել և հայտնել մեզ նման հնարավոր արտահայտչաձևերի մասին»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը թիրախավորել է դպրոցներն ու մանկապարտեզները. լուսանկարներ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1415)

Ըստ թեմայի

Հունաստանում հույներն ու հայերը խոշոր ցույց են արել. տեսանյութ
Լոս Անջելեսի հայերը կաթվածահար են արել երթևեկությունը. ի՞նչ են պահանջում CNN–ից
Աղոթում ենք ձեզ համար, ուժեղ եղեք. Թոմ Քաթինան կնոջ ու որդու հետ տեսաուղերձ է հղել հայերին
թեգերը:
դեսպանություն, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ