03:36 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
804 0 0

Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավարը նաև հաստատել է Սիրիայից վարձկանների ՝ ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու մասին տեղեկատվությունը:

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպությունների հազարավոր գրոհայիններ Մերձավոր Արևելքից տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Նրա մեկնաբանությունը հրապարակվել է ԱՀԾ կայքում։

«Լեռնային Ղարաբաղի շփման գծում բախումներ նախկինում էլ են եղել։ Իրավիճակի ներկայիս սրացումը մեծ մտահոգություն է առաջացնում ոչ միայն իր մասշտաբներով, այլև արտաքին գործոնների սկզբունքորեն նոր ազդեցությամբ։ Ադրբեջանի կողմից Թուրքիան առաջին անգամ այդպես բացահայտ հանդես եկավ Ադրբեջանի կողմից։ Բացի այդ, Ղարաբաղի զինված դիմակայությունը մագնիսի պես իր մոտ է ձգում տարբեր տեսակի միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայիններին»,– ասլ է ԱՀԾ ղեկավարը։

Նարիշկինը, մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, վստահություն է հայտնել, որ կողմերը կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ:

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Լեռնային Ղարաբաղում Սիրիայից եկած 93 վարձկաններ են սպանվել։

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի և Հայաստանի դեմ նրանց օգտագործելու նպատակով։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն ՀՀ և ԱՀ իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ները և արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ: Ֆրանսիան և Ռուսաստանը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններին Սիրիայից զինյալների մասնակցության կապակցությամբ։

 

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ
ՄԻԵԴ–ը Թուրքիայի դեմ միջանկյալ միջոց կիրառելու հայց է ստացել Հայաստանից
Թուրքիան շարունակական մատակարարումներով ձգտում է երկարացնել Ադրբեջանի զինուժի կյանքը
Կանադան դադարեցնում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը. Կանադայի ԱԳՆ
թեգերը:
ահաբեկիչ, Սերգեյ Նարիշկին, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ