00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինին զեկուցել են Ղարաբաղի թեմայով իրեն ուղղված կոչերի մասին

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПресс-секретарь президента РФ Дмитрий Песков во время ежегодной большой пресс-конференции Владимира Путина (20 декабря 2018). Москвa
Пресс-секретарь президента РФ Дмитрий Песков во время ежегодной большой пресс-конференции Владимира Путина (20 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանը ջանքերը կենտրոնացրել է, որպեսզի պատերազմող կողմերին օգնի դադարեցնել կրակը, և կարգավորման քաղաքական-դիվանագիտական գործընթաց սկսվի։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին ասել է, որ Վլադիմիր Պուտինին զեկուցել են Ղարաբաղում հրադադարի հաստատմանը նպաստելու համար իրեն ուղղված կոչերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Директор Службы внешней разведки РФ Сергей Нарышкин на форуме История для будущего. Новый взгляд (5 октября 2020). Москвa - Sputnik Արմենիա
Հազարավոր վարձկաններ են ուղարկվում Ղարաբաղյան հակամարտության գոտի. Նարիշկին

«Բոլոր ուղերձները զեկուցվել են, և նման կոչերի հուզական ֆոնը հասկանալի է, քանի դեռ իրավիճակը գնալով վատանում է, շարունակում են մարդիկ զոհվել, ինչը բացարձակապես անընդունելի է։ Դուք գիտեք, թե ինչ է եղել։ Նախ` երեք նախագահների (ՌԴ–ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի - խմբ.) համատեղ հայտարարությունը՝ Պուտին, Մակրոն և Թրամփ, արտգործնախարարների հայտարարությունները»,- ասել է Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Կրեմլում տեսե՞լ են արդյոք գործարարների` Ռուսաստանի նախագահին ուղղված կոչերը՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին միջամտելու և դադարեցնելու խնդրանքով:

Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով ՝ Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են այդ ուղղությամբ, որպեսզի պատերազմող կողմերին օգնեն դադարեցնել կրակը, և սկսվի կարգավորման քաղաքական-դիվանագիտական գործընթացը:

Երեկ «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիր, ռուսաստանցի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը կոչով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ասելով, որ հենց այսօր Պուտինի մասնակցությունը կարող է շատ բան լուծել Ղարաբաղում տիրող իրավիճակի կարգավորման հարցում:

Սամվել Կարապետյանը դիմել է ՌԴ հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Լրահոս
0