19:17 19 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
105620

Նորագույն գերհեռահար համակարգը կարող է թիրախավորել ցածր ուղեծրային արբանյակներ, գերձայնային թևավոր հրթիռներ, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, տիեզերական ինքնաթիռներ, հեռահար ռադիոլոկացիոն ինքնաթիռներ, ծանր ռմբակոծիչներ։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Մինչև 600 կմ հեռավորության թիրախների արդյունավետ խոցման Ս-500 «Պրոմեթեյ» զենիթահրթիռային համակարգը Ռուսաստանում մարտական հերթապահության կկանգնի 2021 թվականին։  Սակայն արդեն այսօր արտահանման լուրջ ներուժ է նկատվում այդ համալիրների հարցում։

Ս-500 «Պրոմեթեյ» զենիթահրթիռային համակարգի փորձարկումներն ավարտվում են ՌԴ ՊՆ զորավարժարանում, հրթիռների փորձնական արձակումները հաստատել են հայտարարված բոլոր բնութագրերը, արդյուաբերությունը պատրաստ է սերիական արտադրության։ Զորքերում փորձնական շահագործումից հետո կմեկնարկեն զանգվածային մատակարարումները։ Ս-300-ի և Ս-400-ի պահանջարկը օտարերկրյա պատվիրատուների մոտ թույլ է տալիս կանխատեսել հաջող մեկնարկ միջազգային շուկայում նաև Ս-500–ի համար։

Ամերիկյան Military Watch վերլուծական պարբերականն արդեն որոշել է «Պրոմեթեյ»–ի պոտենցիալ գնորդների առաջին հնգյակը, որում հայտնվել են Ալժիրը, Բելառուսը, Չինաստանը, Հնդկաստանն ու Իրանը։ Ինչո՞ւ հենց այս երկրները։ Պատճառը ԱՄՆ և մի շարք արևմտյան երկրների ռազմականացումն ու ՆԱՏՕ–ի նախկին ռազմական գործողությունների փորձն է։

Ռուսաստանը շատ ավելի մեծ լծակներ ունի. Արցախում առաջիկա օրերին սպասում են ՌԴ–ի արձագանքին

Նման հեռանկարները բազմաթիվ հարևանների (ոչ միայն Ռուսաստանին և Չինաստանին) են մտահոգում, և ստիպում ամրապնդել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ազգային համակարգերը։ Օրինաչափորեն աճում է օտարերկրյա պատվիրատուների պահանջարկը ռուսական արտադրության Ս-300, Ս-400  և Ս-500 համակարգերի նկատմամբ, որոնք կարող են թե’ առանձին, թե’ փոխգործակցությամբ արդյունավետորեն հակազդել սպառնալիքների լայն շրջանակի։

Տիեզերական հնարավորություններ

Ս-500 համակարգերը նմանակ չունեն, ինչն ընդունում են հայրենական և արտասահմանյան ռազմական փորձագետները։ Նկատենք, որ «Պրոմեթեյ»–ը «Տրիումֆին» (որն աշխատում է 5-ից մինչև 60 կմ բարձրությունների վրա) չի փոխարինում, և նախատեսված է ծայրահեղ հեռավորությունների վրա ռազմավարական նշանակության թիրախների (ցածր ուղեծրային արբանյակներ, գերձայնային թևավոր հրթիռներ, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, տիեզերական ինքնաթիռներ, հեռահար ռադիոլոկացիոն ինքնաթիռներ, ծանր ռմբակոծիչներ) առաջնահերթ ոչնչացման համար։ Ս-400 համակարգը փոքր բարձրությունների և հեռավորությունների վրա ևս կարող է  խոցել այդ թիրախները, սակայն ինտեգրված «Տրիումֆ» ՀՕՊ–ՀՀՊ համակարգում այն ​​ավելի արդյունավետորեն կչեզոքացնի ավելի փոքր և պակաս արժեքավոր օբյեկտներ՝ «անտեսանելի» կործանիչներ, մարտավարական բալիստիկ և թևավոր հրթիռներ:

Մարտավարական տեխնիկական գերազանց բնութագրերը թույլ են տալիս դասել Ս-500-ը հակատիզերական պաշտպանության համակարգերի առաջին սերնդի շարքում։ «Պրոմեթեյն» ունի խոցման 600 կիլոմետր տրամագիծ։ Այդ հեռավորության վրա այն կարող է միաժամանակ ոչնչացնել մինչև տասը գերձայնային թիրախ (թևավոր ու բալիստիկ հրթիռներ), որոնք թռչում են մինչև ժամը 25 հազար կիլոմետր արագությամբ ու մինչև 200  կմ բարձրության վրա։ Դա շատ է անհանգստացնում ամերիկացի մասնագետներին, որոնք կասկածում են, որ  F-22, F-35 ու B-2 ինքնաթիռներն այլևս աննկատ չեն մնա Ս-500-ի ռադարների համար։

Միացյալ նահանգները տիեզերական հարձակման միջոցներ են մշակում, ու հեռանկարում կարող են օգտագործել դրանք Ռուսաստանին կանխարգելիչ հարված հասցնելու համար՝ օգտագործելով Եվրոպայում տեղակայված ռազմաբազաները։ Սակայն Ս-500 «Պրոմեթեյ» համակարգը տեխնոլոգիապես առաջ է ամերիկյան մշակումներից։ Նշենք, որ 600 կմ-ը դա թիրախներ խոցելու սահմանն է, իսկ «տեսնում է» Ս-500-ը ավելի հեռուն։ Նման տեխնոլոգիաներն ընդլայնում են հնարավորի սահմանները ռազմական գործում։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Օրինակ, «Պրոմեթեյները» կարող են Ղրիմի թերակղզուց վերահսկել Սև ծովի ու Մարմարա ծովի ամբողջ ջրավազանի օդային տարածքը՝ ընդգրկելով նաև Բուլղարիայի ու Ռումինիայի (այդ թվում՝ Բուխարեստի) երկինքը։ Մարտական դրության ժամանակ Ս-500-ը Կալինինգրադի մարզից «կգտնի» Ֆ-35 թևավոր հրթիռներն ու անտեսանելի Ֆ-35-ը Սկագերակ նեղուցում, որը միացնում է Հյուսիսային ու Բալթիկ ծովերը։ Անհրաժեշտության դեպքում խոցելի կդառնան նաև օդային թիրախները Բեռլինի ու Դրեզդենի, ամբողջ Լեհաստանի վրա, էլ չենք խոսում Լիտվայի, Լատվիայի ու Էստոնիայի փոքր տարածքների մասին։ Բայց նախևառաջ Ս-500 նորագույն համակարգը վահան է, որը կարող է պաշտպանել Արևմտյան ռազմական օկրուգի զորքերի ու Ռուսաստանի տարբեր հեռավորության ու տեղակայման հրթիռային համալիրների արդյունավետ տեղաբաշխումը։

Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ

Ռուսաստանի զինված ուժերը կստանան «Պրոմեթեյի» առաջին նմուշներըն արդեն 2021 թվականին։ Ս-500, Ս-400 ու Ս-300 զենիթահրթիռային համակարգերը կմտնեն օդատիեզերական պաշտպանության միասնական համակարգի մեջ, որն ավելի արդյունավետ կպաշտպանի Ռուսաստանը տարատեսակ սպառնալիքներից, ու կմեծացնի կայունությունը մերձակա երկրներում ու տարածաշրջաններում։ Այնուհետև Մոսկվան նոր պաշտպանողական հնարավորությունները կտրամադրի մոտակա դաշնակիցներին ու գործընկերներին։ Ս-500-ի պատվիրատուների վերոնշյալ ցանկը հաստատ ավելի երկար կլինի։ Գերհեռահար նորագույն «Պրոմեթեյի» առանձնահատուկ գրավչությունն անկասկած է, քանի որ նման ՀՕՊ-ՀՀՊ համակարգի առկայությունը երկրի տարածքում նկատելիորեն կզսպի ցանկացած ագրեսորի։

Ըստ թեմայի

«Իսկանդերները» կկիրառվե՞ն Արցախում. Փաշինյանը պատասխանեց Sputnik Արմենիայի հարցին
Հայկական զինուժը ոչնչացրել է հակառակորդի ծանր հրետանային «ՏՕՍ-1Ա» համակարգը
Ինչո՞ւ է Ռուսաստանը զորավարժություններ անցկացնում Կովկասի 5 տարածաշրջանում
թեգերը:
սպառազինություն, Ռուսաստան, Հակաօդային պաշտպանություն (ՀՕՊ)

Գլխավոր թեմաներ