ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Հանդիպումից րոպեներ առաջ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կրկին հրթիռային հարված է հասցվել Ստեփանակերտ քաղաքին։
Հիշեցնենք` այսօր կեսգիշերին հայտնի դարձավ, որ Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները։ Նա ասել էր, որ հրադադար պետք է հաստատվի գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր` հոկտեմբերի 9-ին, հրավիրվել էին ՌԴ՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների։