19:31 19 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
1081 0 0

Կադիրովան ռուսական հեռուստաալիքով այլատյացություն է քարոզել` արդարացնելով ավիահարվածը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վրա։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանցի Սաադաթ Կադիրովային չեն ազատել ՏԱՍՍ գործակալության դիվանագիտական կառույցների հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՏԱՍՍ կորպորատիվ հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Մարինա Պորոշինան։ «Ոչ, Կադիրովան աշխատանքից ազատված չէ», - ասաց Փոշինան։

Ավելի վաղ հայկական լրատվամիջոցներում և տելեգրամ- ալիքներում տեղեկություն էր հայտնվել Կադիրովայի` աշխատանքից ազատման մասին:

Նշենք, որ Ռուսաստանի «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում Կադիրովան հանդես է եկել այլատյացության հայտարարություններով ՝ արդարացնելով ավիահարվածը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն:

«Այժմ, ինչպես հասկանում եմ, առաջ է մղվում կրոնական` քրիստոնեության թեման։ Կա Վլադիմիր Պուտինի հայտնի արտահայտությունն այն մասին, որ « պետք է սատկացնել նրանց զուգարաններում»։ Ադրբեջանցիների համար նրանք զավթիչնեչ են», - բառացիորեն ասել է Կադիրովան։

Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը կտրուկ ընդհատել է նրան`ասելով, որ նախագահ Պուտինի խոսքերը վերաբերում էին ահաբեկիչներին։ «Դուք հասկանում եք` ինչ եք ասում, ինչն եք ինչի հետ համեմատում, հուսով եմ, որ սա եթեր կգնա»:

Շուշիում վիրավորված լրագրողներից 2-ին ՌԴ կառավարական ինքնաթիռով տեղափոխում են Մոսկվա

Նշենք, որ Կադիրովին զբաղեցրած պաշտոնից ազատելու պահանջով խնդրագիր է ստեղծվել։

Հիշեցնենք, երեկ թշնամին 2 անգամ հրթիռակոծել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որի արդյունքում վիրավորվել էին օտարերկրյա լրագրողներ։

Ըստ թեմայի

Լաքոտը վերահաստատել է` Ֆրանսիան պատրաստ է աջակցել, որ Ղարաբաղում կրակը դադարեցվի
Մեր պատասխանն Ալիևին. Արցախի ՊԲ-ն Հադրութից տեսանյութ է հրապարակել
Ռազմական դրության սահմանափակումները խախտողները կենթարկվեն պատասխանատվության
թեգերը:
ադրբեջանցի, Լրագրող, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի), Վլադիմիր Սոլովյով, Շուշի

Գլխավոր թեմաներ