21:54 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1489)
1084 0 0

Ավելի քան երեք ժամ առաջ մեկնարկած հանդիպումը մեկ ժամով ընդմիջվել է, հետո խորհրդակցությունները շարունակվել են։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը մեկնարկից մոտ մեկ ժամ անց ընդհատվել է։ Տեղեկությունը հայտնում է RT-ի թղթակից Ռոման Կոսարևը։

Ընդմիջումն ավելի քան մեկ ժամ է տևել, այնուհետև հանդիպումը շարունակվել է։

«Ռոսիա–24»–ի թղթակիցն էլ հայտնում է, որ ինչ–որ պահի ադրբեջանական դրոշով ավտոշարասյունը լքել է ԱԳՆ ընդունելությունների տունը և որոշ ժամանակ անց վերադարձել։ Լրագրողը ենթադրում է, որ բանակցությունների ընթացքում հարց է բարձրացվել, և լրացուցիչ խորհրդատվություններ են պահանջվել, որոնք կարելի էր անել միայն դեսպանատնից։

Հիշեցնենք` այսօր կեսգիշերին հայտնի դարձավ, որ Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները։ Նա ասել էր, որ հրադադար պետք է հաստատվի գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր` հոկտեմբերի 9-ին, հրավիրվել էին ՌԴ՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների։ 

Հանդիպումը մեկնարկել է մոտավորապես 17։30–ին։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առաջին կադրերը. տեսանյութ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1489)

Ըստ թեմայի

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է. ամենայն հավանականությամբ «Սմերչ» է կիրառվել
Վահրամ Պողոսյանը հերքել է Իլհամ Ալիևի հերթական ցնդաբանությունը
թեգերը:
Սերգեյ Լավրով, Ջեյհուն Բայրամով, Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ