04:56 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.37
  • GBP645.35
  • EUR585.48
  • RUB6.41
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Հրադադար Արցախում (54)
117 0 0

Զոհրաբ Մնացականյանը Սերգեյ Լավրովին ներկայացրեց հակամարտության գոտում տիրող իրավիճակն ու խոսեց հրադադարի չպահպանման պատճառների մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի –Sputnik. Մոսկվայում քիչ առաջ մեկնարկած Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիման ընթացքում ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատման համար մոնիտորինգային մեխանիզմներիի ներդրման կարևորությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԱԳ նախարարն այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։  (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը (Իգոր Պոպով), Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտին) և ԱՄՆ-ն (Էնդրյու Շոֆերը))։

Մինչ դռնփակ հանդիպման մեկնարկը Լավրովն ու Մնացականյանը հանդես եկան հրապարակային հայտարարություներով։ Լավրովի` հրադադարի պայմանավորվածությունը չպահպանելու դիտարկմանն ի պատասխան` ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ բառացիորեն իր այստեղ ժամանելուց առաջ շարունակում էին լուրեր ստացվել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը` կրակի դադարեցման մասով։

Նախարարն ընդգծեց, որ սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի նկատմամբ տարվում է ոչնչացման քաղաքականություն։ Ադրբեջանի զինուժը, նրա խոսքով, անտեսում է քաղաքացիական բնակչության նկատմամբ միջազգային պարտավորություններով ստանձնած իր բոլոր պարտավորությունները։

«Հրթիռակոծվող քաղաքացիական ենթակառուցվածքների մոտ ռազմական օբյեկտների բացակայությունն ավելորդ անգամ ապացուցում է Ադրբեջանի գործողություններում առկա դիտավորությունը, որը հավասարազոր է ռազմական հանցագործության»,– ասաց Մնացականյանը։

ԱԳ նախարարը հայտնեց, որ ագրեսիայի ամբողջ ընթացքում Ադրբեջանը հարձակում է գործել Արցախի ավելի քան 120 բնակավայրերի վրա, որոնց թվում` խոշոր քաղաքաների ու մայրաքաղաք Ստեփանակերտի։ Մնացականյանն ընդգծեց, որ ավիահարվածները հայկական բնակավայրերին իրականացվել են մեծ մասամբ Թուրքիայի ավիացիոն ուժերի աջակցությամբ։

Նա նշեց, որ այլ իրավիճակում հանդիպման օրակարգային հարցերին ավելի մեծ ուշադրություն կդարձվեր, բայց այն պայմաններում, երբ Ղարաբաղում դրված է հայերի գոյության խնդիրն ու տարածաշրջանի անվտանգության հարցը, այս խնդիրն առաջնային կարևորություն է ստանում։

Անդրադառնալով հանդիպման ընթացքում քննարկման ներկայացված այլ հարցերին` Մնացականյանն ասաց. «Իհարկե մեր համագործակցության օրակարգը բավական լայն է, մեր փոխհարաբերությունների խորությունն ու ֆորմատը բավական մեծ են` թե՛ միջազգային հարթակներում, թե՛ մեր ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում` ԵԱՏՄ–ի ու ՀԱՊԿ–ի սահմաններում»։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

թեմա:
Հրադադար Արցախում (54)

Ըստ թեմայի

Արցախում սիրիացի ավելի քան 100 վարձկան է սպանվել. Սիրիայի մոնիտորինգային կենտրոն
Մարտական ենք տրամադրված, մանավանդ հակառակորդի մեծ կորուստներից հետո. տեսանյութ առաջնագծից
Բեգլարյանը հրապարակել է ադրբեջանցիների կողմից սպանված հաշմանդամություն ունեցող տղայի նկարը
թեգերը:
Պատերազմ, հրադադար, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Սերգեյ Լավրով, Զոհրաբ Մնացականյան

Գլխավոր թեմաներ