15:20 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
118 0 0

Մոսկվայում բարձր են գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան այցն ու նրանց կատարած աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը չափազանց կարևոր է մարտական գործողություններից հրաժարվելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում քաղաքական-դիվանագիտական միջոցների անցնելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովի խոսքով ՝ Մոսկվայում բարձր են գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան այցն ու նրանց կատարած աշխատանքը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրադադարի մասին որոշումը:

«Մենք բարձր ենք գնահատում երկու նախարարների ժամանման փաստը, նրանց արձագանքեցին նախագահ Պուտինի նախաձեռնությանը և ժամանեցին Մոսկվա։ Բարձր ենք գնահատում նաև նախագահներ Պուտինի, Ալիևի և վարչապետ Փաշինյանի կատարած աշխատանքը»,-ասել է նա։

Պեսկովն ընդգծել է, որ այդ աշխատանքի արդյունք դարձան ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ բանակցությունները:

«Մենք նաև բարձր ենք գնահատում համաձայնեցված ըմբռնումը և հումանիտար հրադադարի մասին որոշումը, որոնք ձեռք են բերվել այդ շփումների արդյունքում։ Այժմ մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Տեսնում ենք, որ երկու կողմերն էլ հայտնում են խախտումների մասին», - նշել է Պեսկովը՝ ընդգծելով պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ էր պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

Ըստ թեմայի

Կարմիր խաչն Արցախում աշխատանքները դեռ չի սկսել. հրադադարի պահպանման պայմանները բավարար չեն
Հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական ագրեսիայի զոհ է դարձել 5 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ
Հրադադարի պայմանավորվածությունը չի պահպանվում. Լավրովն ընդունել է Մնացականյանին
«Մեղքը մի՛ բարդեք Հայաստանի կամ Արցախի վրա». Մնացականյանը` հրադադարի ու Ադրբեջանի մասին
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ