10:10 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
73110

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կայունացմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչմանը։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մտահոգել են Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի գրոհայիններ տեղափոխելու տեղեկությունները։

«Երեկ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այդ առնչությամբ մտահոգություն է հայտնել Թուրքիայի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին», - նշված է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը հնարավորինս շուտ կայունացնելու նախաձեռնությունների իրականացմանը։ 

Այդ աշխատանքի գլխավոր նպատակը, ներառյալ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի կողմից անցկացվող բանակցությունները, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է և հակամարտող կողմերի բանակցությունների վերսկսումը` տարածաշրջանային իրավիճակը կարգավորելու համար։

Հիշեցնենք` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներն ավելի վաղ հակամարտող կողմերին կոչ էին արել դադարեցնել բախումները և բանակցություններ սկսել: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ էր պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը և շարունակում է հարվածներ հասցնել Արցախին։

Ըստ թեմայի

Թուրքիան ամեն կերպ ցանկանում է Նախիջևանը ցամաքային ճանապարհով միացնել Ադրբեջանին. փորձագետ
Թուրքիայի ակտիվ դերն արտահայտվում է ահաբեկիչների առկայությամբ. Մնացականյան
Փաշինյանը դիվանագետներին ասել է` ինչի համար է Թուրքիան 100 տարի անց եկել Հարավային Կովկաս
Կիևում Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներով ավտոերթ են արել ու կրակել. 14 ձերբակալված կա
թեգերը:
գրոհային, Լեռնային Ղարաբաղ, Սերգեյ Շոյգու, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ