10:22 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
195 0 0

Վերջին շրջանում Գաբրիելյանովն ակտիվորեն գրառումներ էր կատարում Ղարաբաղյան հակամարտության թեմայով։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի լրագրող և հրատարակիչ Արամ Գաբրիելյանոի Facebook սոցացնցի էջն արգելափակել են։ Տեղեկությունը նա հայտնել է ՌԻԱ Նովոստիին` հավելելով, որ հնարավորություն չունի որևէ գրառում անելու։

«Էջս ամբողջությամբ արգելափակվել է, և որևէ գրառման հնարավորություն չունեմ»,–ասել է Գաբրելյանովը։

Հարցին, թե ինչի՞ հետ դա կարող է կապ ունենալ` Գաբրիելյանովը պատասխանել է, որ չի կարող ասել։ Նա արդեն իսկ դիմել է սոցցանցի աջակցման կենտրոն, սակայն որևէ արձագանք չկա։ Ի դեպ, Գաբրիելյանի էջն այժմ այլ օգտատերերի համար բաց է։

Նշենք, որ Գաբրիելյանովի վերջին գրառումներից մեկն այն մասին էր, որ Հադրութի ղեկավարը տեղի բնակիչների հետ մարտեր է վարել ադրբեջանցիների դեմ` թույլ չտալով, որ Հադրութում ադրբեջանական դրոշը վեր խոյանա։ «Ես չեմ ուզում, որ որևէ մեկը մահանա` ոչ հայերը, ոչ էլ ադրբեջանցիները։ Բայց մայրս ինձ ասում էր, որ մեզնից` ղարաբաղցիներիցս, կարող են վերցնել ամեն ինչ, բացի պատվից»,–գրել էր նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Ըստ թեմայի

Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում
Պոմպեոն հուսով է, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադրբեջանից
Ծանր մարտեր են ընթացել, երկուստեք կան կորուստներ. Արծրուն Հովհաննիսյան
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Facebook

Գլխավոր թեմաներ