00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է ԱՄՆ–ում 6 ռուսաստանցիներին առաջադրված մեղադրանքը

CC BY-SA 2.5 / Asiir / Russian Embassy USЗдание Посольства России в США
Здание Посольства России в США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նման մեղադրանքներն իրականության հետ որևէ աղերս չունեն և միտված են միայն ամերիկյան հասարակության մեջ ռուսատյաց տրամադրություններ հրահրելուն, ընդգծել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելության ներկայացուցիչը:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik.  Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը հերքում է ամբողջ աշխարհով հաքերային և ապակայունացնող գործողությունների վերաբերյալ ՌԴ քաղաքացիներին ուղղված ԱՄՆ մեղադրանքները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը։

Посол России в США Анатолий Антонов - Sputnik Արմենիա
ՌԴ-ի և ԱՄՆ–ի դիրքորոշումները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համընկնում են. ՌԴ դեսպան

Ավելի վաղ ամերիկյան արդարադատության նախարարությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն 6 ռուսաստանցիների նկատմամբ մեղադրանք էին առաջադրել` այլ երկրների ենթակառուցվածքների վրա հարձակում գործելու նպատակով մի շարք հաքերային հարձակումներին և վնասաբեր ծրագրերի տարածմանն առնչություն ունենալու համար։ Մասնավորապես, նրանց մեղադրում են 2017 թվականին NotPetya վիրուսի տարածման մեջ։ Պնդում են, որ այդ անձինք Հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներ են, որոնք այդ թվում նաև կիբերհարձակումներ են կազմակերպել Հարավային Կորեայի Օլիմպիադայի վրա։ Գրեթե միաժամանակ Մեծ Բրիտանիայում հայտարարել էին, որ ռուսական հետախուզությունը կիբերհարձակում էր ծրագրել նաև Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպիչների վրա` մինչ խաղերի հետաձգումը։

«Սա դեռ միայն սկիզբն է»․ ինչի՞ համար է ԱՄՆ-ն սուզանավեր տեղափոխում Ռուսաստանի ափերի մոտ

Դեսպանատան աշխատակցի խոսքով` ակնհայտ է, որ նման տեղեկատվական առիթները ոչ մի կապ չունեն իրականության հետ և միտված են ամերիկյան հասարակության մեջ ռուսատյաց տրամադրություններ հրահրելուն, «վհուկների որսի» ու լրտեսական մոլուցքի տարածմանը։

«Այդ ամենն արդեն մի քանի տարի է՝ Վաշինգտոնի քաղաքական կյանքի առանձնահատկությունն է։ ԱՄՆ իշխանությունները հետևողականորեն քայքայում են երբեմնի ռուս–ամերիկյան պրագմատիկ հարաբերությունները և արհեստականորեն սեփական բնակչության վզին են փաթաթում Ռուսաստանի ու նրա հետ կապված ամեն ինչի թունոտ ընկալումը», – ասել է նա։

Нефтяная качалка - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն՝ ռուսական նավթի խոշորագույն ներկրող. ինչ խաղ է սկսել Վաշինգտոնը

Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը` ամբողջ աշխարհով «ապակայունացնող գործողություններով» զբաղվելու մտադրություն չի ունեցել և չունի։

«Դա համահունչ չէ մեր արտաքին քաղաքականության, ազգային շահերի, ինչպես նաև մեր այն ընկալման հետ, թե ինչպես են կառուցվում հարաբերությունները պետությունների միջև։ Ռուսաստանը հարգում է այլ երկրների ինքնիշխանությունը և չի միջամտում նրանց գործերին», – հավելել է նա։

ԱԳՆ-ի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտարարել է, որ ԱՄՆ–ի և Մեծ  Բրիտանիայի մեղադրանքները` տարբեր հարձակումներին, այդ թվում`  Տոկիոյում կայանալիք Օլիմպիադայի կազմակերպիչների դեմ ռուսաստանցի հաքերների առնչություն ունենալու վերաբերյալ, ապացույց չունեն և ուղղված են ներքին լսարանին։

Լրահոս
0