06:56 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
421 0 0

Ռուսաստանի փոխարտգործնախարարը շեշտել է, որ պետք է պահպանել հրադադարի ռեժիմը և դադարեցնել խաղաղ բնակիչների տառապանքները։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր լրագրողներին ասել է, որ ռուսական կողմը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության ՝ խաղաղության հասնելու ցանկությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք լսել ենք այդ հարցազրույցները (Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Մոսկվա մեկնելու պատրաստակամության մասին)։ Ողջունում ենք խաղաղության հասնելու նրանց ցանկությունը», - ասել է նա։

Ռուդենկոյի խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը և դադարեցնել խաղաղ բնակչության տառապանքները:

Հիշեցնենք` հոկտեմբերի 19-ին պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են հանդիպել Մոսկվայում։ Նրանք այդ մասին ասել էին ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում։

Երեկ Մոսկվա է մեկնել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ռուսաստանի մայրաքաղաքում է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում հոկտեմբերի 23-ին առանձին հանդիպումներ կունենան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։

Ըստ թեմայի

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահների հետ
Արցախի ձգձգվող պատերազմը. Թուրքիան կշարունակի՞ Ադրբեջանի դաշնակիցը մնալ
«Ես իմ ծառայություններն առաջարկել եմ». Սերժ Սարգսյան
Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպման օրակարգում մեկ խնդիր է դրված. Շավարշ Քոչարյան
թեգերը:
Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ