05:31 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
472 0 0

Ռուսաստանում շարունակվում են նախորդ տարիների ահաբեկչական բնույթի հանցագործությունների՝ քրեական պատասխանատվությունից խուսափած մասնակիցների հետախուզման միջոցառումները։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են 1999թ․-ին Դաղստանի վրա կատարված հարձակման երկու մասնակցի։ Այն ժամանակ գրոհայիններն ավելի քան 280 մարդ էին սպանել։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԴԾ հանրային կապերի կենտրոնին, ծառայության աշխատակիցները ՆԳՆ-ի, ՔԿ-ի հետ համագործակցությամբ և Ռոսգվարդիայի ուժային աջակցությամբ ձերբակալվել և նախաքննության մարմին են տեղափոխվել Ստավրոպոլի երկրամասի բնակիչներ՝ 1975 թվականին ծնված Մայլուբաև Ռասուլը և 1977 թվականին ծնված Յակուբով Զագիրը:

Տեղեկատվության համաձայն՝ նրանք 1999 թ․-ի օգոստոսին Բասաևի և Խատաբի ավազակային կազմավորումների կազմում Դաղստանի Բոտլիխի շրջանի բնակավայրերի վրա զինված հարձակման մասնակիցներ են, որոնք դրա համար քրեական պատիժ չեն կրել:

Նշվում է, որ Բոթլիխի շրջանի վրա ավազակների հարձակման հետևանքով զոհվել են ավելի քան 280 և վիրավորվել 800-ից ավելի զինծառայողներ, իրավապահներ և քաղաքացիական անձինք, զգալի վնաս է հասցվել Դաղստանի տնտեսությանը:

ԱԴԾ–ն Սևաստոպոլում զինվորականի է ձերբակալել Ուկրաինայի օգտին լրտեսություն անելու համար

Ձերբակալվածների գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ «Իրավապահ մարմնի աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգություն» հոդվածով:

Նախորդ տարիների ահաբեկչական բնույթի հանցագործությունների՝ քրեական պատասխանատվությունից խուսափած մասնակիցների հետախուզման միջոցառումները շարունակվում են:

Մոտակա ժամանակում հետաքննությունը դատարանին կխնդրի ձերբակալել Մայլուբաևին և Յակուբովին։

Հիշեցնենք, որ 1999-2019թթ. դատվել և 3-15 տարվա ազատազրկման են դատապարտվել Դաղստանի Բոտլիխի և Ցումադինի շրջանների վրա հարձակման ավելի քան 80 մասնակիցներ: 7 գրոհայինների, այդ թվում Բասաևի քրեական հետապնդումը դադարեցվել է նրանց մահվան պատճառով, շուրջ 30 մարդու նկատմամբ դաշնային և միջազգային հետախուզում է հայտարարվել:

ԱԴԾ–ն ձերբակալել է ահաբեկիչների, որոնք ուժայինների սպանություն էին ծրագրում

Ըստ թեմայի

Ռուսաստանի ԱԴԾ–ն ահաբեկիչների է ձերբակալել Թաթարստանում. տեսանյութ
Իրանցին և շվեյցարացին փորձել են թմրանյութ ներմուծել Հայաստան. ՌԴ ԱԴԾ
ԱԴԾ–ն հրապարակել է «Հիզբ ութ Թահրիրի» իսլամիստներին ձերբակալելու տեսանյութը
թեգերը:
Ձերբակալություն, Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ), Ռուսաստան

Գլխավոր թեմաներ