09:04 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
435 0 0

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: Մոսկվան հույս ունի, որ վաղը Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը հաջողությամբ կավարտվի։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունների ընթացքում ամերիկացի գործընկերները Ռուսաստանի հետ համերաշխ կգործեն:

Նա հիշեցրել է, որ նախորդ օրը կրկին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպում է եղել: Իսկ հոկտեմբերի 23-ին Մնացականյանը և Բայրամովը կհանդիպեն Վաշինգտոնում:

«Ես հուսով եմ, որ մեր ամերիկացի գործընկերները միասնաբար կգործեն մեզ հետ և կօգնեն կարգավորման գործընթացում», - ասել է նախագահը «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբում կայացած նիստի ընթացքում և հավելել`հույս ունենանք, որ լավ է լինելու։

Նա ընդգծել է՝ Ռուսաստանն այնպիսի դիրքորոշում է ունի, որը թույլ կտա ձեռք բերել երկու կողմերի վստահությունը և որպես միջնորդ էական դեր խաղալ այս հակամարտության կարգավորման գործում՝ մոտեցնելով կողմերի դիրքորոշումները։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 17:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 874 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Թեժ մարտեր են ընթանում Մարտունու շրջանում. թշնամին կենդանի ուժի մեծ կորուստներ ունի
Հայկական զինուժը կրկին թուրքական «Բայրաքթար» է ոչնչացրել. տեսանյութ
Դավիթ Տոնոյանն Արցախում է. լուսանկարներ
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, ԱՄՆ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ռուսաստան, Վլադիմիր Պուտին, Մոսկվա

Գլխավոր թեմաներ