09:06 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
22620

Անվանի երաժիշտ Եվգենի Կիսինն ասել է, որ անկախ հեռավորությունից, կանգնած է հայերի կողքին։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Armenian Assembly-ի մշակույթի աշխարհահռչակ ներկայացուցիչներին միավորած մարդասիրական նախաձեռնությանն այսօր միացել է Եվգենի Կիսինը։

Նախաձեռնության Facebook սոցցանցի էջից տեղեկանում ենք, որ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը փոխանցել է իր առաջիկա համերգի հոնորարը Armenian Assembly-ի Արցախի մանուկների օգնության ֆոնդին։

«Սիրելի՛ հայ քույրեր և եղբայրներ, հիմա` այս դժվար օրերին, ես ի սրտե ձեզ մաղթում եմ ուժ և կորով, իսկ ամենակարևորը` միասնություն: Հո՛գ տարեք ձեր և միմյանց մասին, եղե՛ք միասնական, ես նույնպես ձեզ հետ կլինեմ` անկախ մեզ բաժանող հեռավորությունից: Ցավդ տանեմ», – Եվգենի Կիսին։

Բոլոր հանգանակված միջոցները կուղղվեն Արցախում տուժած երեխաների արտակարգ և հիմնական կարիքները հոգալուն` ներառյալ սննդի, կացարանի, բժշկական և նյութատեխնիկական աջակցությանը:

Երեք շաբաթում 4.5 միլիոն դոլար է նվիրաբերվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Armenian Assembly-ի նախաձեռնությանն ավելի վաղ միացել էին դիրիժոր, «musicAeterna» նվագախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Թեոդոր Կուրենտզիսը, ականավոր ջութակահար և դիրիժոր, բարերար, Մոսկվայի երաժշտության միջազգային տան նախագահ Վլադիմիր Սպիվակովը, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, օպերային երգչուհի, «Մեծ թատրոնի» մեներգչուհի Աննա Ագլատովան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Ռուսաստանի առաջատար ջազ սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը, նոր սերնդի ամենահայտնի ջազ երգչուհիներից Մարիամ Մերաբովան:

 

Ըստ թեմայի

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշացրել է վտանգի մասին
Հայերի ցավը ռուս լուսանկարչի աչքերով
Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ
թեգերը:
հիմնադրամ, երեխա, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Եվգենի Կիսին

Գլխավոր թեմաներ