07:44 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
399 0 0

ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում և կարևոր է վերլուծել բոլոր, այդ թվում՝ հավանական ռիսկերը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղում մարտերին մասնակցող սիրիացի և լիբիացի վարձկանները կարող են «ներհոսել» Ռուսաստանի տարածք։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը։ «Այդպիսի հավանականությունը, անկասկած, ժխտել չի կարելի»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում և կարևոր է վերլուծել բոլոր, այդ թվում՝ հավանական ռիսկերը։

«Ռուսաստանի իրավապահ մարմիններն ամենաուշադիր կերպով հետևում են իրավիճակին և, ինչպես ասում են, «ձեռքը զարկերակին են պահում»»,-եզրափակել է Սիրոմոլոտովը։

Ինչպես հայտնի է, Թուրքիան վարձկաններին Սիրիայից տեղափոխում է մարտական գործողությունների գոտի, ինչի մասին ավելի վաղ խոսել էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և այլ պաշտոնատար անձինք։ Հայտնի է դարձել, որ «Ֆիրքաթ Ալ-Համզա» խմբավորման հրամանատարներից մեկը՝ Ադել ալ-Շահիրը, ոչնչացվել է Արցախում, մարտական գործողությունների գոտում։ Նա այստեղ հայտնվել էր վերջերս և ոչնչացվել է հայկական ուժերի հրետանային հարվածի արդյունքում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և արցախյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)

Ըստ թեմայի

Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել Արցախում կռվող ահաբեկիչների վերաբերյալ
Արդբեջանցիներն առաջնագծում ահաբեկչական խմբավորումների բազաներ են ստեղծում. ԱՀ ՊՆ
Ադրբեջանը որոշ ուղղություններով վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին
թեգերը:
ահաբեկիչ, Ռուսաստան, Թուրքիա, վարձկաններ

Գլխավոր թեմաներ