ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. 2020 թվականի նոյեմբերի 1-ից Ռուսաստանն ամբողջությամբ անցել է տեխնիկական միջոցների բացառապես էլեկտրոնային անձնագրերի ձևակերպմանը։
Autonews–ի տվյալներով` միևնույն ժամանակ թղթային տարբերակը կշարունակի գոյություն ունենալ` վարորդներն իրենք կորոշեն փոխել փաստաթուղթը էլեկտրոնայինի, թե ոչ։
Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային տեխանձնագրերի գործարկման մասին որոշումն ընդունել էր ԵԱՏՄ-ն մի քանի տարի առաջ, իսկ Ռուսաստանում գաղափարը կյանքի կոչելու նախաձեռնողը Արդյունաբերության և առևտրի նախարարությունն էր։ Տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիր ստանալու գործընթացին մասնակցում են Մաքսային միության երկրները` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Հայաստանը։
Ինչպես նշեցինք, թղթային տեխանձնագրերի շրջանառությունը չի սահմանափակվի, սակայն Ռուսաստանում արտադրվող նոր մեքենաների, ինչպես նաև ներկրվողների համար պարտադիր կարգով միայն էլեկտրոնային տեխանձնագրեր են ձևակերպելու։
Մաքսային սահմանը պետք է գտնվի մինչև այդ տարածք մտնելը. փոխվարչապետը` «Մեղրի» ԱԱԳ–ի մասին
Էլեկտրոնային կրիչներին անցում կատարելու գործընթացը ԵԱՏՄ երկրներում պետք է դյուրացնի ավտոմեքենաների համատեղ տեղաշարժը, գրանցման ընթացակարգն ու բացառի տրանսպորտային միջոցների ապօրինի առուվաճառքի հնարավորությունը։