00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այնքան էլ հասկանալի չէ Ալիևի էմոցիոնալ արձագանքը Լավրովի ասածին»․ ՌԴ ԱԳՆ-ից պատասխանել են

© Sputnik / Эдуард Песов / Անցնել մեդիապահոցВстреча главы МИД России С.Лаврова и президента Азербайджана И.Алиева в Баку
Встреча главы МИД России С.Лаврова и президента Азербайджана И.Алиева в Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ենթադրում է՝ գուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ինչ-որ այլ նյութ են ցույց տվել կամ սեփական մեկնաբանությունը ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հասցեին հնչեցրած արտահայտությունները, նշել է, որ ռուս նախարարի ասածում ոչ մի երկրի հասցեին կշտամբանքներ չկան:

Поддерживаемые Турцией сирийские боевики в городе Айн аль-Арус (14 октября 2019). Сирия - Sputnik Արմենիա
Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

«Անկեղծ ասած, մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգարժան Իլհամ Ալիևի էմոցիոնալ արձագանքը Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը։ Գուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ինչ-որ այլ նյութ են ցույց տվել կամ սեփական մեկնաբանությունը ներկայացրել»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը։

Խոսքը Լավրովի՝ «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցի մասին է, որի ընթացքում նա ասել է․ «Մենք իհարկե մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացմամբ և Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավմամբ: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց կարողությունները վարձկանների տեղափոխումը ճնշելու համար, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի»։ ՌԴ արտգործնախարարը նշել է նաև, որ զինյալների թեման Վլադիմիր Պուտինը բարձրացրել է հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումների ժամանակ։

Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրն ասել է՝ ինչպես տեսնում ենք, մեկնաբանության մեջ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ որևէ այլ երկրի հասցեին կշտամբանքներ չկան:

«Մենք խորապես մտահոգված ենք, որ վարձկան-գրոհայինները հայտնվել են անդրկովկասյան տարածաշրջանում, որի անմիջական հարևանը Ռուսաստանն է։ Այդ կապակցությամբ մեր ադրբեջանցի ընկերներին խնդրում ենք ուշադիր լինել սկզբնաղբյուրներին ծանոթանալիս», - հավելել է զրուցակիցը։

Նա նշել է, որ Ռուսաստանն իր մտերիմ երկրների համար զգայուն հակամարտության կարգավորման գործընթացում միշտ չափազանց զգուշորեն է կատարել միջնորդի դերը:

Сирийские боевики в районе горы Берсая к северу от сирийского города Азаз (22 января 2018). Сирия - Sputnik Արմենիա
Կա՛մ կռվելու եք, կա՛մ բոլորիդ սպանելու եմ. ինչ է պատմել սիրիացի վարձկանը գերմանական ԶԼՄ-ին

«Նախագահ Իլհամ Ալիևն ինքը բազմաթիվ անգամ հայտարարել այդ մասին»,- ասել է նա:

ՌԴ ԱԳՆ աղբյուրը շեշտել է՝ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը։

Զրույցի վերջում նա ասել է, որ վարձկանների ներթափանցումը սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի կայունությանն ու անվտանգությանը:

Հիշեցնենք՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։

Լրահոս
0