05:29 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
204 0 0

ՌԴ կառավարության ղեկավարը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի պատերազմը, Ղրղզստանում և Բելառուսում տիրող իրավիճակը ազդում են ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության նվազման վրա, մի շարք համաշխարհային խաղացողներ անկայունությունը օգտագործում են անբարեխիղճ մրցակցության համար: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում այդ մասին հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա ընդգծել է, որ ստեղծված պայմաններում ԱՊՀ երկրները պետք է տնտեսական ամենամոտ գործընկերները լինեն։

«ԱՊՀ մասնակից պետություններում, ինչպես և ամբողջ աշխարհում, զգալիորեն նվազել է տնտեսական ակտիվությունը։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքաշրջանառությունը նվազել է և՛ փոխադարձ առևտրում, և՛ երրորդ երկրների հետ։ Այլ գործոններ ևս բարդացնում են իրավիճակը՝ Բելառուսի, Ղրղզստանի իրադարձությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումը»,- ասել է Միշուստինը։

Նրա խոսքով՝ միջազգային հանրության որոշ անդամներ փորձում են օգտագործել համավարակն ու աշխարհում տիրող ընդհանուր անկայունությունը․ տնտեսական, երբեմն նաև քաղաքական առավելություններ ստանալու համար պարտադրում են տնտեսական գործընթացների իրենց տեսլականը:

Միշուտինը նշել է՝ Համագործակցության երկրները պետք է պահպանեն կառուցողական գործակցությունը և համակարգված աշխատեն։

Ըստ թեմայի

Ռուսաստանն ամբողջությամբ էլեկտրոնային տեխանձնագրերի է անցել
Մհեր Գրիգորյանը ԱՊՀ վարչապետներին տեղեկացրել է Բաքվի ռազմական հանցագործությունների մասին
Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Արցախի հարցը
թեգերը:
Ղրղզստան, Բելառուս, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Միխայիլ Միշուստին, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ