17:25 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
140 0 0

Ադրբեջանը Ռուսաստանին վստահեցրել է, որ միջադեպի օպերատիվ հետաքննություն տեղի կունենա և մեղավորները կպատժվեն։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն դրական է գնահատում այն փաստը, որ Բաքուն անհապաղ ընդունել է իր մեղքը Հայաստանի տարածքում խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի միջադեպի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ընդգծում ենք նաև ադրբեջանական կողմի մեզ տված հավաստիացումներն այն մասին, որ այդ միջադեպի օպերատիվ հետաքննություն տեղի կունենա և մեղավորները կպատժվեն», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք` Sputnik Արմենիան, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել Նախիջևանի կողմից։ Այն ընկել է ՀՀ տարածքում։

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի խոցված ուղղաթիռի կադրեր էր հրապարակել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով 17:30-ի սահմանում, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանի մոտ գտնվող Երասխ հայկական բնակավայրի մոտկայքում, օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը կրակային ազդեցության է ենթարկվել շարժական զենիթային հրթիռային համալիրից: ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական գրոհիչը խոցվել է մարտական գործողողությունների գոտուց դուրս։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ ռուսական Մի-24-ը խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս։ Զոհվել են անձնակազմի երկու անդամները, մեկը տարհանվել է միջին ծանրության վնասվածքներով։

Ադրբեջանական կողմը խոստովանեց, որ պատահաբար է խոցել ռուսական ուղղաթիռը, ներողություն խնդրեց և Ռուսաստանին փոխհատուցում վճարելու պատրաստակամություն հայտնեց։

Ըստ թեմայի

Ռուսական Մի-24 ուղղաթիռի կործանման վայրը շրջափակված է․ բացառիկ կադրեր
«Փողով ու լոլիկներով չեն մաքրվի». ռուս ռազմական փորձագետը` ՀՀ–ում խոցված ուղղաթիռի մասին
ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ 2 հոդվածով քրգործ է հարուցվել
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Բաքու, ուղղաթիռ

Գլխավոր թեմաներ