18:42 26 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (58)
368 0 0

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ինքնաթիռները տեղափոխում են անձնակազմ, զինտեխնիկա, զրահամեքենաներ և այլն։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահներին տեղափոխող առաջին չորս Իլ -76 ինքնաթիռներն արդեն օդ են բարձրացել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

«Ինքնաթիռները մեկնել են Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից. նրանք պետք է անձնակազմ, մեքենաներ, զրահամեքենաներ և նյութական այլ միջոցներ հասցնեն հակամարտության գոտի»,- տեղեկացնում է լրատվամիջոցը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ հետիոտն ու ավտոմեքենաներով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբ ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (58)

Ըստ թեմայի

Ռուսաստանյան դիտակետեր կտեղակայվեն Արցախի առաջնագծի ողջ երկայնքով
Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը բաղկացած է լինելու 1960 զինծառայողներից. ՌԴ ՊՆ
Ռուսաստանը 07:00-ից կսկսի խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում․ ՌԴ ՊՆ
թեգերը:
Արցախ, խաղաղապահ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ