08:49 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
541 0 0

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի առողջացմանն ու հակամարտության վերջնական քաղաքական կարգավորմանը հասնելու ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի շրջանակում հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ։ Զրույցի ընթացքում նա նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնք հիմք են հանդիսացել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Լավրովը գործընկերոջը տեղեկացրել է նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման նպատակով Ռուսաստանի ձեռնարկած միջնորդական ջանքերի մասին:

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի առողջացմանն ու հակամարտության վերջնական քաղաքական կարգավորմանը հասնելու ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի շրջանակներում հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ թեմայի

Թուրքիան ղարաբաղյան կարգավորման երաշխավոր չի լինի. Քերի Քավանո
Ղարաբաղում ռուս խաղաղապահներն աջակցելու են հրադադարի պահպանմանը․ Կրեմլ
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները մեկ օրում 2–րդ անգամ են խոսել Ղարաբաղից
Ղարաբաղի խաղաղապահ կոնտինգենտն ունի ամենաժամանակակից սպառազինությունը․ ՌԴ Գլխավոր շտաբ
թեգերը:
Արցախ, Սերգեյ Լավրով, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ