20:58 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
55 0 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը խոսել է Ռուսաստանում հայերի և ադրբեջանցիների հարաբերությունների մասին:

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի -Sputnik. Ռուսաստանում հայկական և ադրբեջանական համայնքների միջև բախում չի լինի։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «RT Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով ՝ թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիներն իրենց պատասխանատու են պահում։ Պեսկովն ընդգծել է, որ ՌԴ-ում բնակվող հայերն ու ադրբեջանցիները ռուսական հասարակության հարգարժան անդամներ են:

«Ե՛վ հաջողակ հայերը, և՛ ադրբեջանցիները լավագույնս ցույց են տալիս, թե ինչպիսի հնարավորությունների երկիր է Ռուսաստանը։ Եվ նրանք մեր հասարակության հարգված ու պատասխանատու անդամներ են ու շատ լավ հասկանում են, որ այստեղ պետք է առաջնորդվեն Ռուսաստանի Դաշնության օրենքներով», - նշել է Պեսկովը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում այլ ազգությունների նկատմամբ ատելության որևէ դրսևորումը պատժվում է օրենքով։

«Կշտամբանքներն անհիմն են». Պեսկովը՝ Ղարաբաղյան հակամարտությունում ՌԴ օգնության մասին

Ըստ թեմայի

15-20 օրում Ստեփանակերտի ու հարակից տարածքների ավերված ենթակառուցվածքները կվերականգնվեն
Արցախի նախագահն ընդունել է Հայկ Մարությանին. ի՞նչ են պայմանավորվել նրանք
Ճիշտ է, փաստաթուղթը չի որոշում Արցախի վերջնական կարգավիճակը. Արմեն Սարգսյան
թեգերը:
Սփյուռք, ադրբեջանցի, հայ, Ռուսաստան, Դմիտրի Պեսկով

Գլխավոր թեմաներ