15:12 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
120030

Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Ղարաբաղի հարցով հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին: Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում հրապարակման օրից:

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման շուրջ խորհրդակցություն է անցկացնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի, և մենք այլևս չենք օգտագործի «Ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունը», - ասել է ՌԴ ղեկավարը:

Նրա խոսքով՝ Ղարաբաղում հակամարտության հետևանքով փախստականների թիվը տասնյակ հազարների է հասնում։

Պուտինը նշել է, որ քաղաքացիական բնակչությունը լրացուցիչ օգնության կարիք կունենա։ Կստեղծվի հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն, որը կզբաղվի փախստականների վերադարձի և ենթակառուցվածքների վերականգնման հարցով: Ռուսաստանի նախագահն արդեն ստորագրել է կենտրոնի բացման հրամանագիրը։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում հրապարակման օրից:

Նա հույս է հայտնել, որ կենտրոնի գործունեությանը կաջակցեն միջազգային կառույցներն ու ԱՊՀ-ն։

Ռուսական պետության ղեկավարը ԱԳՆ-ին հանձնարարել է Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին շարունակել իրազեկել ՄԱԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ԵԱՀԿ-ին ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1–ը`Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջեւ կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:

«Եթե գալու էիք, խի՞ շուտ չեկաք». ինչպես են Հայաստանում դիմավորել ռուս խաղաղապահներին

Գլխավոր թեմաներ