11:03 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
109 0 0

ՌԴ նախագահն ընդգծել է, որ արտիստին սիրում էին տաղանդի, հոգու ջերմության, հանդիսատեսի և իր մասնագիտության հանդեպ նվիրվածության համար:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է դերասան Արմեն Ջիգարխանյանի հարազատներին ու մերձավորներին՝ նշելով, որ նրա մահը մեծ կորուստ է հայրենական մշակույթի և միլիոնավոր մարդկանց համար։ Պուտինի ցավակցական ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Սա հսկայական կորուստ է Ռուսաստանի և այլ երկրների միլիոնավոր մարդկանց համար, բոլորիս համար»,– նշել է Պուտինը:

ՌԴ նախագահը շեշտել է` Ջիգարխանյանը մեծ դերասան էր, լուսավոր ու հմայիչ մարդ։

«Մենք հավերժ կպահենք Վարպետի` իսկական ժողովրդական արտիստ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի բարի հիշատակը",-հավելել է մա:

Հիշեցնենք` նոյեմբերի 13–ի լույս 14–ի գիշերը 85 տարեկանում մահացել է դերասան, թատերական ռեժիսոր ու մանկավարժ Արմեն Ջիգարխանյանը։ Վերջին տարիներին նա հիվանդ էր ու չէր զբաղվում թատրոնի գործերով։ Աղմկահարույց ամուսնալուծությունը Վիտալինա Ցիմբալյուկ—Ռոմանովսկայայի հետ շատ էր վատացրել նրա առողջությունը։

Մոսկվայում կարող են Արմեն Ջիգարխանյանի անունով հուշատախտակ տեղադրել

Ըստ թեմայի

«Չպիտի նրա կենցաղը փոխեին». Ջիգարխանյանի նախկին կինը մեղադրում է դերասանի հարազատներին
Ջիգարխանյանի քույրը «խլել» է Կոնչալովսկու ապագա կնոջ ընկերոջը․ Արինբասարովան անկեղծացել է
Ջիգարխանյանի նախկին կինը խախտել է լռությունը և պատմել ճշմարտությունը երկու միլիոնի մասին
թեգերը:
Արմեն Ջիգարխանյան, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ