06:56 02 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
116 0 0

Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովը նշել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներին տեղակայման հարցի շուրջ աշխատանք է անցկացվելու լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Կան ուժեր, որոնք Հայաստանում տեղի ունեցած դժբախտությունն օգտագործում են Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար։ Այսօր «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ում կայացած առցանց ասուլիսի ժամանակ ասել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովը։

«Բացահայտ ստեր են նետվում տեղեկատվական տարածք` իբր մեր խաղաղապահներին ինչ-որ մեկից ինչ-որ բան են գողացել։ Դա ստորություն է», - ասել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը։

Պրիմակովի խոսքով՝ մարդիկ պարտավոր են իմանալ՝ ինչ է Ռուսաստանն անում Ղարաբաղի բնակիչների կյանքի ու անվտանգության համար։ Նա խոստացել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներին տեղակայման հարցի շուրջ աշխատանք է անցկացվելու լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, գերատեսչությունների ու Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ։

Պրիմակովը նշել է նաև, որ Ռոսսոտրուդնիչեստվոն ռեսուրսների վերաբաշխման միջոցով կկենտրոնանա մերձավոր երկրներում աշխատելու ուղղությամբ։

«Այլ հարց է՝ ինչպես է դա արվելու․ ինչ-որ տեղ կան հաստիքներ, որոնք կարելի է տեղափոխել, ինչ-որ տեղ մեր բյուջեն փոքր է, դրանք էլ կարելի է տեղափոխել ԱՊՀ–ում աշխատելու համար», - ասել է Պրիմակովը։

Նշենք՝ Պրիմակովը Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար է նշանակել այս տարվա հունիսին։ Նշանակումից հետո նա հայտարարել էր, որ դաշնային գործակալությունում մեծ փոփոխություններ են սպասվում։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ըստ թեմայի

«Եթե գալու էիք, խի՞ շուտ չեկաք». ինչպես են Հայաստանում դիմավորել ռուս խաղաղապահներին
Մեկ օրում խաղաղապահ առաքելության 22 չվերթ է կատարվել Ռուսաստանից Հայաստան
Եվս 482 փախստական խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ են վերադարձել
թեգերը:
Եվգենի Պրիմակով, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ