07:45 02 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
1749 0 0

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Պատերազմի օրերին Ռուսաստանը Հայաստանին ռազմամթերքի առումով տրամադրել է այն առավելագույնը, ինչ կարող էր։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. Փաշինյանի խոսնակ

«Հայաստան պատերազմի ժամանակ մատակարարումներ իրականացրել է մեր բարեկամ երկիրը` Ռուսաստանը։ Սակայն հարցն այն է, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի զանգել Ռուսաստան և ռազմամթերքի աջակցություն խնդրել։ ՌԴ–ն աջակցել է Հայաստանին իր խղճի համար»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` Ռուսաստանը Հայաստանին տվել է այն, ինչ մենք կյանքում չենք երազել։

Հակոբյանը նշեց, որ ռազմական մատակարարումներն իրականացվում է գաղտնի, և պաշտպանության նախարարը պետք է հասկանար, որ կրկնակի է դժվարանալու մատակարարումները, ուստի իր անելիքը պետք է կանխավ իմանար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1609 զոհվածների անունները։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Վերջին երկու տարում գնված զենքը այս պատերազմի ժամանակ չի կրակել. ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով`  Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Ըստ թեմայի

«Մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը». Մովսես Հակոբյանը` մարդկանց շփոթության մասին
Մոսկվան տեսնում է, որ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը փորձում են խեղաթյուրել
Ինչ է իրականում տեղի ունեցել Մովսես Հակոբյանի և Աննա Հակոբյանի միջև. պատմում է գեներալը
թեգերը:
Ռուսաստան, Արցախյան պատերազմ, Մովսես Հակոբյան

Գլխավոր թեմաներ