18:17 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
271 0 0

Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը Երևան ու Բաքու է այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության` Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքների մասին կզեկուցվի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ադրբեջանում բանակցությունների ավարտից հետո լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք բանակցությունների արդյունքները շատ դրական ենք համարում, ինչը թույլ կտա նախագահին զեկուցել, որ միջգերատեսչական պատվիրակության այցի վերաբերյալ նրա հանձնարարականը կատարված է», - նշել է Լավրովը:

Նշենք, որ այսօր Հայաստան էր ժամանել Ռուսաստանի կառավարական պատվիրակությունը, որի կազմում են եղել ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսեյ Նովակը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, ֆինանսների նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը, պաշտոնատար այլ անձինք: Նույն կազմը Երևանից մեկնել էր Բաքու։

Ըստ թեմայի

Փոթորիկ մի բաժակ ջրում․ ՀՀ ԱԳՆ-ն հերքում է ռուսական դրոշի հետ կապված լուրը
Հայաստանը կկատարի իր պայմանավորվածությունը. Լավրովն ամփոփել է երևանյան այցը
Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն խաղաղապահներին առնչվող փաստաթղթեր են ստորագրել
Լավրովը հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ԼՂ–ի հուշարձանների հետ չի վարվի Հալեպում եղածների պես
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Սերգեյ Լավրով, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ