02:29 26 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.69
  • GBP682.70
  • EUR609.06
  • RUB6.78
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
529 0 0

ՌԴ նախագահը նշել է, որ համաձայնագրի տեքստը երեք երկրների ղեկավարները միասին են կազմել։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանը միայն միջնորդի դեր է կատարել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի կնքման ժամանակ և ստանձնել է կողմերի խաղաղ բաժանման պարտավորությունները։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը կատարում էր միայն միջնորդի դեր և այդ փաստաթղթով ստանձնում էր կողմերի խաղաղ բաժանումն իրականացնելու պարտավորությունները։ Դա այն է, ինչ մենք հիմա անում ենք»,- հայտարարել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ համաձայնագրի հեղինակները երեք կողմերն են՝ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։

«Ինչ վերաբերում է բուն տեքստին, ապա մենք դա երեքով ենք արել՝ նախագահ Ալիևի ու վարչապետ Փաշինյանի հետ միասին։ Այլ կերպ հնարավոր չէր, որովհետև, ըստ էության, դա երկու կողմերի միջև պայմանավորվածություն էր», - հստակեցրել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)

Ըստ թեմայի

ՀՀ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարներն անդրադարձել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին
Չորս կողմը թուրքեր են․ ինչպես են Արցախի հայերը փորձում վերադառնալ խաղաղ կյանքին
300 հազար դրամ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին
թեգերը:
Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Եռակողմ հայտարարություն, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ