07:19 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.89
  • GBP712.54
  • EUR629.98
  • RUB7.05
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (798)
188 0 0

Ռուս խաղաղապահներն ակտիվ, սեղմ ժամկետներում համապատասխան գործունեություն են ծավալել ու սերտ համագործակցում են և՛ հայկական, և՛ ադրբեջանական համայնքի հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության կենսունակությունը վերահաստատվում է ամեն օր։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարարը, կրակի դադարեցման մասին բոլոր պարտավորությունները, որոնց տակ ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի առաջնորդները, կատարվում են։

«Ռուս խաղաղապահներն ակտիվ և ամենասեղմ ժամկետներում համապատասխան գործողություններ են ծավալել։ Նրանք սերտ համագործակցում են և՛ հայկական, և՛ ադրբեջանական համայնքի հետ, օգնում լուծել մարդասիրական խնդիրները», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (798)

Ըստ թեմայի

Որքան գումար է «Հայաստան» հիմնադրամից ուղղվել «նոր ի հայտ եկած ծախսերի» ֆինանսավորմանը
«Ասաց` պապի, հետո կասեմ...». անհետ կորած զինվորների հարազատները ՌԴ դեսպանատան մոտ են
«Կարդաց և հուզվեց». անհետ կորած զինվորների ծնողների նամակը դեսպանատունը Մոսկվա կուղարկի
թեգերը:
Ադրբեջան, Եռակողմ հայտարարություն, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, Ռուսաստան, Սերգեյ Լավրով

Գլխավոր թեմաներ