13:35 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
106 0 0

Որոշումը կայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի հետ հանդիպման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում մարդասիրական գործունեություն իրականացնելու համար։ Որոշումը կայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԿԽՄԿ նախագահ Փիթեր Մաուրերի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Վերջերս Կարմիր խաչի նախագահը եղավ Մոսկվայում և ներկայացրեց այն ծրագրերը, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Պուտինն ասաց, որ Ռուսաստանը ԿԽՄԿ-ին երկու միլիոն եվրոյի չափով գումար կտրամադրի, որը նպատակաուղղված կլինի

Ղարաբաղում այս կառույցի աշխատանքը հեշտացնելու համար», – ասել է Լավրովը։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ԼՂ–ում զբաղվում է անհայտ կորած և գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց հարցերով, ինչպես նաև մասնակցում դիերի փոխանակման աշխատանքներին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ թեմայի

«Ի՞նչ է լինելու վաղը» հարցի պատասխանը կառավարության որևէ անդամ չի տալիս. Արամյան
Քարվաճառի վերջին հայկական օրը. կադրեր` լքված հայոց միջնաբերդից
Ուրվական քաղաքը, կամ Ստեփանակերտը փորձում է ապրել
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Կարմիր խաչ, Ռուսաստան, Արցախ

Գլխավոր թեմաներ