00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եռակողմ հայտարարությունը նոր հնարավորություններ է ստեղծում Վրաստանի համար. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Անցնել մեդիապահոցСтатс-секретарь - заместитель министра иностранных дел Российской Федерации Григорий Карасин
Статс-секретарь - заместитель министра иностранных дел Российской Федерации Григорий Карасин  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների, մասնավորապես՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին կետի իրականացումը նոր հնարավորություններ է ստեղծում անդրկովկասյան բոլոր պետությունների, այդ թվում՝ Վրաստանի համար։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի սենատոր Գրիգորի Կարասինը այսօր  կայացած հանդիպմանը քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը։ Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը, բանակցությունները կայացել են ռուս-վրացական ոչ պաշտոնական երկխոսության մեխանիզմի շրջանակում: Դրանց մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի և տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչները։

Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում կողմերը կարևորել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, որը թույլ է տվել դադարեցնել ռազմական գործողությունները և պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կայունացման համար:

«Նշված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը (մասնավորապես` տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին) նոր հնարավորություններ է ստեղծում անդրկովկասյան բոլոր պետությունների, այդ թվում՝ Վրաստանի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, բանակցությունների ընթացքում հանգամանալից կարծիքներ են փոխանակվել երկկողմ հարաբերությունների մի շարք գործնական հարցերի շուրջ։

Встреча премьер-министров Армении и Грузии Никола Пашиняна и Георгия Гахария в рамках официального визита в Грузию (3 марта 2020). Тбилиси - Sputnik Արմենիա
Փաշինյանը խոսել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ. ի՞նչ է քննարկվել

«Տեղի է ունեցել ռուս-վրացական առևտրատնտեսական կապերի ուսումնասիրություն։ Հակառակ նոր կորոնավիրուսային համավարակի հետ կապված քաղաքական կոնյուկտուրային և դժվարություններին, Ռուսաստանը շարունակում է երկրորդ նշանակությամբ արտաքին առևտրային գործընկերը մնալ Վրաստանի համար և վրացական արտադրանքի` առաջին հերթին՝ գինու խոշոր ներկրողն է»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Աբաշիձեն ու Կարասինը քննարկել են նաև երկկողմ հիմքի վրա բեռների փոխադրումների թույլտվությունների քանակի ավելացման հնարավորությունները:

«Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև ավիահաղորդակցության վերականգնման հեռանկարներին՝ հաշվի առնելով անցյալ տարվա հուլիսին դեպի Վրաստան օդային ուղևորափոխադրումների ժամանակավոր արգելքը: Դրա պայմանները լավ հայտնի են՝ Վրաստանում հակառուսական դրսևորումների դադարեցում և ՌԴ քաղաքացիների համար անվտանգության սպառնալիքների անհետացում։ Բացի այդ, երկու երկրներում էլ պետք է կարգավորվի COVID-19 համավարակի հետևանքով առաջացած սանիտարահամաճարակաբանական իրադրությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Президент Грузии Саломе Зурабишвили на совместном брифинге с президентом Армении Aрменом Сaркисяном (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կովկասի համար նոր դարաշրջան է սկսվում. Վրաստանի նախագահը՝ Ղարաբաղում իրավիճակի մասին

Կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել 2021թ․-ի առաջին եռամսյակում, և եթե սանիտարահամաճարակային իրավիճակը թույլ տա, ապա առկա ձևաչափով՝ Պրահայում։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Լրահոս
0