07:09 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.89
  • GBP712.54
  • EUR629.98
  • RUB7.05
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (798)
157730

Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղեկություններով` Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն այս պահին հասնում է հարյուրների:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի -Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Ադրբեջանում գնվող հայ գերիների վերադարձի հարցով հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովին: Այս մասին Արա Աբրահամյանը պատմում է Ռուսաստանի հայերի միության տարածած տեսանյութում:

«Մենք նամակով դիմել ենք ՌԴ նախագահին, որում մեր մտահոգությունն ենք հայտնել, թե ինչպես է Ադրբեջանը կատարում ռազմագերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ եռակողմ հայտարարության իր պարտավորությունը»,- ասել է Արա Աբրահամյանը:

Նրա խոսքով` այդ հարցով զբաղվում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս պարագայում, ըստ նրա, հայկական կողմին մնում է միայն խնդիրը պահել ուշադրության կենտրոնում, վերահսկել գործընթացն ու պարբերաբար հետաքրքրվել, թե ինչ նորություն կա։

«Ես երեկ խոսել եմ, այսօր նորից զանգահարել եմ, ասել՝ մի օր անցել է, ի՞նչ եղավ: Մենք պետք է լինենք համառ ու հետևողական, որպեսզի այս խնդիրը լուծվի»,- ասել է Աբրահամյանը:

Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղեկություններով` Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն այս պահին հասնում է հարյուրների:

Նշենք, որ արդեն 2 օր է Երևանում հայաստանյան մտավորականների նախաձեռնությամբ բողոքի ակցիաններ են ընթանում գերիների և անհայտ կորածների խնդիրներին արագ լուծում գտնելու պահանջով։

Այսօր մտավորականները երթով շարժվեցին Հայաստանում ՌԴ դեսպանատուն և գերիներին վերադարձնելու, զոհվածների մարմինները հանձնելու և անհայտ կորածների որոնողական աշխատանքների գործընթացներին միջամտելու խնդրանքով նամակը փոխանցեցին ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (798)

Ըստ թեմայի

Փաշինյանը գերիների ու անհետ կորածների հարցով հանդիպել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին
ՀՀ պաշտպանության նախարարը գերիների վերադարձի հարցով խոսել է Ռուստամ Մուրադովի հետ
Ադրբեջանում հայտնված 13 հայ գերիների պաշտպանության համար ՄԻԵԴ–ը հրատապ միջոց կկիրառի
թեգերը:
Արա Աբրահամյան, Վլադիմիր Պուտին, անհետ կորած, պատանդ, ռազմագերի, գերի, Ադրբեջան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ