13:36 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
352 0 0

«Ռոսսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ն գտել է այն հարցի պատասխանը, թե ինչի համար են Միացյալ Նահանագները պատժելու ռուսներին հաջորդ չորս տարում։

Վիկտոր Մարախովսկի - ՌԻԱ Նովոստի. Պատասխանն այդ անուղղակի, բայց բավականին հասկանալի է։ Գործակալության մասնագետները հետազոտություն են իրականացրել («Ութոտնուկ 3» ծածկանվամբ)՝ ուսումնասիրելով տասնյակ ամերիկյան առաջատար լրատվամիջոցների վերջին կես տարվա հրապարակումները, որոնցում հիշատակվում է Ռուսաստանը։ Եվ հիմա հասկանալի է համատեքստը, որում մենք գոյություն ունենք ամերիկյան մեդիաոլորտի (նշանակում է՝ նաև ամերիկյան քաղաքականության) համար։ Եվ այն դերը, որը խաղում ենք այնտեղ։ 

Նշանակում է՝ մոտավորապես հասկանալի է նաև մեր հանդեպ վերաբերմունքն ու սպասվող գործողությունները Ռուսաստանի նկատմամբ։ Լավ նորություն․ ամերիկյան ԶԼՄ-ները մեզ հիշում են, սիրում, վերհիշում, անգամ ավելի հաճախ, քան 2016թ․-ին, երբ թվում էր, թե «ռուսական հիստերիան» գագաթնակետին է հասել (հիշատակումներն ավելացել էին մեկ քառորդով)։

Մի փոքր ավելի տխուր նորություն․ նախորդ վերլուծությունից հետո անցած մոտ մեկ տարվա ընթացքում (ի սրտե խորհուրդ ենք տալիս ծանոթանալ 2019թ․-ի աշնան հոդվածին) ոչինչ չի փոխվել։

Այս տարվա օգոստոսի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը Ռուսաստանի մասին 1227 հրապարակումների մեջ դրական հրապարակումների թիվը մոտ է զրոյին։ Այն հրապարակումները, որոնք կարելի է որակել որպես չեզոք («Ոչ, ռուսները չեն շրջանառության մեջ դրել Թրամփի հաղթանակի մասին տոքսիկ հեշթեգը», «ոչ, ռուսները ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել»)՝ 46-ն էին, կամ ընդհանուր թվի մոտ 4 տոկոսը։

Զարմանալի ընտրություններ, կամ ԱՄՆ նախագահ դարձավ Ջո Բայդենը, բայց վերընտրվեց Դոնալդ Թրամփը

Մնացած 96 տոկոսն անգամ կրկնություն չէ, այլ թիրախային լսարանի գլխում բթամիտ համառությամբ միևնույն մանտրան մեխելու գործողություն․ ռուսները խառնվում են ընտրություններին, ռուսները կոտրում են ձեր գիտակցությունը սոցցանցերում, ռուսները պայքարում են Թրամփի համար, ռուսները ֆեյքեր են տարածում։

Այդ գործողությունն այնքան տաղտկալի և անհույս էր, որ անգամ իմաստավորելու բան չկա․ ինչ-որ տեղ աշխատասենյակներում կամ հեռավար աշխատավայրում նստել են ինչ-որ, իրականում ոչնչով չհետաքրքրվող լրագրողներ ու խմբագիրներ, որոնք օրական 5 անգամ պարբերականությամբ (ինչպես, օրինակ, CNN-ում՝ 570 հրապարակում 106 օրում) բացում են բերանը, որպեսզի հայտնեն․

— Պուտինը երազում է աջակցել իր «ախպեր» Թրամփին և խառնվել մեր ընտրություններին

— Ռուսաստանը շարունակում է մեր ընտրությունները կոտրելու փորձերը

— Ռուսական թրոլները ազդում են լսարանի վրա

— Սոցցանցերը բավարար չափով չեն վերահսկում ռուս հաքերների և թրոլների գործունեությունը

— Քվեարկելով Թրամփի օգտին, դու քվեարկում ես Խավարի Տիրակալ Պուտինի հրահանգով

Դա, իհարկե, Ռուսաստանի հետ որևէ կապ չի ունեցել և չունի։ Դա ԱՄՆ-ի՝ ծայրահեղ ցածր կրթական մակարդակ ունեցող զանգվածների և դրա հետ մեկտեղ անընդհատ ընտրական շրջափուլ ունեցող երկրի ներքին մեդիակյանքի տարրերից է։ Մի երկրի, որտեղ ներքին թշնամուն խփող մեդիահրանոթների խնդիրը լսարանը առանց դադարի միևնույն մանտրաներով ողողելն է՝ ներշնչում-մանտրաներով, որոնք կոչ են անում մոտակա ընտրություններին գալ և քվեարկել ում համար պետք է (դա, եթե հանկարծ մոռացել եք, կոչվում է ժողովրդավարություն)։

2020 թվականն այս առույգ ժողովրդավարության մեջ միայն մեկ նորարարություն է մտցրել․ հսկա սոցհարթակները՝ Facebook-ն ու Twitter-ը, սկսել են գրաքննել իրենց վերահսկողության տակ գտնվող մեդիատարածքը հօգուտ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի։

Այսինքն․

— լռեցնել կոլեկտիվ գիտակցության արտահայտումները, որոնք փառաբանում են Թրամփին որպես «այլասերվածների մաֆիայի դեմ պայքարող» (տե՛ս Qanon-ի արգելքը)՝ հայելային դավադրությունների տեսությունների լիակատար թողտվությամբ, որը Թրամփին ներկայացնում է որպես Պուտինի խամաճիկ-հրեշ և սպիտակամորթ ռասիստների հովանավոր։

— փակել անձամբ Թրամփի բերանը ամեն անգամ, երբ նա ասում էր որևէ բան, որը «սոցիալական ցանցի կողմից ներգրավված անկախ փորձագետները» գնահատում էին որպես սուտ (ինձ հաջողվեց գտնել հոկտեմբերի 19-ի տվյալները․ Թրամփի բերանը փակել էին 64 անգամ, մինչդեռ նրան գրեթե համապարփակ լռեցնելու քայլերը դեռ առջևում էին)

— Լռեցնել անգամ ամենաառաջատար ԶԼՄ-ների հետաքննություններն այն մասին, թե ինչպես էին Բայդենն ու նրա ընտանիքը զվարճանում Ուկրաինայում (այստեղ Twitter-ն ու Facebook-ը հանդես եկան միասին և խիստ արդյունավետ․ Բայդեն-կրտսերի արկածների մասին, որոնք նկարագրել էր New York Post-ը, դեմոկրատ-ընտրողների մեծ մասն այդպես էլ չիմացավ)։

ՌԴ օդատիեզերական ուժերը հաջողությամբ փորձարկել են ՀՀՊ նոր հրթիռը. տեսանյութ

Փաստացի մենք տեսանք տեղեկատվական 21-րդ դարի բռնապետական կայսրության կառուցումը, որն ավարտվեց բառացիորեն մեր աչքի առաջ։

Մի կայսրության, որտեղ մեդիատարածքի տերերը միաժամանակ ուրվականներ են տարածում (կարծես թե միշտ միևնույն ռուսական միջամտության մասին, որը, ինչպես նոյեմբերի 5-ին փաստեց ԱՄՆ-ի Կիբերանվտանգության և ենթակառուցվածքային անվտանգության գործակալության ղեկավար Քրիստոֆեր Քրեբսը, պարզապես չի եղել) և արգելափակում են առարկությունները, իսկ դեմոկրատների աջակցության կախարդական աճից հետո՝ 14 միլիոն ձայնով, արգելափակում են կասկածողների ձայները և առաջ են մղում, նույն այդ ներշնչող մանտրաների ռիթմով, «ոչ, ոչ մի կեղծարարություն չի եղել, Թրամփը ստում է, թրամփիստները նույնպես ստում են» թեզը։

․․․Ինչն է պետք նշել այստեղ

Մենք, իհարկե, չենք կարող որևէ կերպ ազդել ԱՄՆ վարչակազմի հետագա գործողությունների վրա։ Առաջին հերթին այն պատճառով, որ Ամերիկայում ոչ մի «ռուսական լոբբի» չի եղել և չկա (ընդ որում՝ այն հատկապես չի եղել հանրապետականների մեջ․ իրականում ԱՄՆ-ի «ամենառուսամետ» քաղաքական գործիչը եղել է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի մարգինալ թեկնածու Թուլսի Գաբբարտը, որը, չգիտես ինչու, մեզ պատժելու կոչեր չէր անում, ինչի համար նրան անվանում էին «ռուսական ակտիվ»)։

Երկրորդը և ամենակարևորը՝ մենք պետք է մեկ պարզ բան հիշենք․ արդեն մոտ մեկ տասնամյակ է, ինչ ԱՄՆ-ի էլիտան (քաղաքական, մեդիա, որն ուզեք) ոչինչ չգիտի Ռուսաստանի մասին։

Ոչ մի ամերիկացի քաղաքական գործիչ չի այցելում «տոքսիկ» որակված Ռուսաստան, նրանցից ոչ ոք չի տեսել Մոսկվան, Պետերբուրգը, Եկատերինբուրգը, Սիբիրն ու Կամչատկան։ Նրանցից ոչ մեկը չի հանդիպել ոչ մի ռուսի, բացի ռուս դիվանագետներից՝ ՄԱԿ-ում հերթական ու նախապես պատրաստված «բռնցքահարվածների» ժամանակ։ Ռուսաստանի մասին ամբողջ տեղեկատվությունը նրանց հասնում է խորապես պաթոլոգիական կադրերի միջոցով՝ անդրազգային քաղաքական լեսբուհիների և տաղտկալի ընդդիմադիրների շարքից, որոնք կրկին ու կրկին ողջ են մնում Պուտինի մահացու թունավորումներից հետո։

Բայց դա էլ, իհարկե, նրանց ուշադրության դաշտում է․ հիմա բոլոր գլխավոր թշնամիները կենտրոնացած են իրենց ազգի ներսում, և հենց նրանց դեմ են պայքարում առաջին հերթին։

Լավ նորությունն այստեղ ահա թե որն է։

Բոլոր վերոնշյալ պատճառներով չարժե մտածել, որ Ռուսաստանի նկատմամբ հակազդեցության և պատժի ինչ-որ շատ հնարամիտ մեթոդներ կկիրառվեն։ Որևէ երկրի նկատմամբ դիպուկ և թիրախային գործողություններ կիրառելու համար պետք է ճանաչել այդ երկիրը։

Ով ինչ-որ հրաձգային խաղում փորձել է սպանել վերին մակարդակի բոսսի, լավ գիտի․ առանց երկարատև ուսումնասիրության դա անհնար է։

Եվ ուրեմն․ ԱՄՆ-ը ոչ միայն ի վիճակի չէ հարվածել Ռուսաստանի ցավոտ կետին (գրեթե այն ամենին, ինչին հնարավոր էր կրակել, կրակել են շատ տարիներ առաջ)։ Ամեն ինչ ավելի վատ է. նրանք ի վիճակի չեն անգամ իրապես կենտրոնանալ ՌԴ-ին վնաս հասցնելու խնդրի վրա։

Մի պարզ պատճառով․ այս պահին այնտեղ հաղթել է մեդիա-քաղաքական օլիգարխիան, որն իբրև իր գլխավոր թշնամի է դիտարկում ներքին հակառակորդներին։ Իսկ դա նշանակում է, որ այդ ֆոնին անհրաժեշտ է ճնշում գործադրել․

— կրոնական պահպանողականների վրա՝ «նոր հավասարության», այսինքն՝ շեղված փոքրամասնությունների անխոս արտոնյալ դրության հանդեպ իրենց անընկալունակությամբ

— սպիտակ տղամարդկանց վրա՝ սեփական լիարժեքության և իրենց կենսակերպի արդարացված լինելու մասին պատկերացումների համար

— ավանդական էներգետիկայի վրա՝ հօգուտ «կանաչների».

 — ի սկզբանե անիրական ռուսական սպառնալիքը կդիտարկվի որպես մարգինալ, որի դեմ կպայքարեն աղմկոտ, բայց ոչ արդյունավետ մեթոդներով։

Դա չի նշանակում, որ Ռուսաստանի մակրոնախագծերին, ինչպիսին է, օրինակ, «Հյուսիսային հոսք - 2»-ը, ոչինչ չի սպառնում։ Բայց հիմք չկա մտածելու, թե այդ սպառնալիքն ավելի է մեծանում։ Ռուսաստանին, իհարկե, չեն սիրում (գուցե նույնիսկ ատում են՝ էլ ինչ պետք է սպասի մոլորակի միակ պետությունը, որն ի վիճակի է ինչ-որ բան պատահելու դեպքում կես ժամում ոչնչացնել համաշխարհային առաջնորդին)։

Բայց պետության տոտալիտար կառուցվածքը, լինի այն «առաջնորդային», թե «ժողովրդավարական», հենց դրանով էլ տարբերվում է նորմալ պետական կառուցվածքից, որ գլխավոր թշնամիներին այն միշտ փնտրում և գտնում է իր ներսում։ Այնպես որ մեզ մնում է միայն համբերությամբ զինվել  և փոփքորնի պաշար հավաքել։ Կամ՝ արևածաղկի։

Ըստ թեմայի

«Արդեն կառուցվում է»․ ինչո՞ւ է Ռուսաստանը վերաթողարկում «ահեղ դատաստանի ինքնաթիռները»
ՌԴ Դաշնային խորհուրդը կքննարկի Ռուսաստանից դուրս ռուսական ԶՈւ գործածման հարցը
Երեք հիմնական միֆ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
թեգերը:
ԱՄՆ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ