ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Facebook–ում հրապարակվել են նրանց հանդիպման առաջին լուսանկարները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Այվազյանը դեկտեմբերի 6-7-ն աշխատանքային այց է կատարելու Մոսկվա։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական փոխներգործության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցությունում դիրքորոշումների կոորդինացիայի վերաբերյալ հարցեր։