00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերգեյ Գազարովն Արմեն Ջիգարխանյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցСергей Газаров
Сергей Газаров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեկնաբանելով իր նշանակումը` Սերգեյ Գազարովն ընդգծել է, որ թատրոնի անունը պետք է նույնքան հնչեղ լինի, որքան հիմնադրի անունը։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Դերասան և կինոռեժիսոր Սերգեյ Գազարովն Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել։ Տեղեկությունը հայտնում է Մոսկվայի քաղաքապետի և կառավարության պաշտոնական կայքը։

Съемки фильма Немец в Минске - Sputnik Արմենիա
«Եթե կյանքը գերեզմանում է վերջանում, ուրեմն դա սուտ բան է, մեզ խաբեցին». Ջիգարխանյան

85–ամյա Ջիգարխանյանը մահացավ այս տարվա նոյեմբերի 14-ին։ Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրը 26 տարի շարունակ ղեկավարեց այն։ Թատրոնը ծնունդ է առել Կինոյի համառուսաստանյան ինստիտուտի (ВГИК) դերասանական ֆակուլտետի կուրսի հիման վրա, որի ղեկավարն Արմեն Ջիգարխանյանն էր։ Թատրոնի ժամանակագրությունը սկսվել է Ջիգարխանյանի մոնոներկայացմամբ, որը բեմադրվել էր Սամուել Բեքեթի «Կրեպի վերջին ժապավենը» պիեսի հիման վրա։

Թատրոնի նոր գեղղեկին աշխատակազմին է ներկայացրել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդ Կիբովսկին։ Գազարովը հայտնել է, որ ընդունել է թատրոնը գլխավորելու առաջարկը՝ լավ հասկանալով, թե ինչ խնդիրներ ու առաջնահերթ հարցեր է ստիպված լինելու լուծել։

«Այս թատրոնը ես լավ գիտեմ և բազմաթիվ պատճառներով անտարբեր չեմ նրա նկատմամբ։ Թատրոնը թարմացման կարիք ունի բոլոր իմաստներով և ուղղություններով։ Մենք ստիպված կլինենք հսկայական աշխատանք կատարել։ Եվ մենք կանենք դա։ Մենք կարող ենք նոր կյանք բերել այստեղ, որպեսզի թատրոնի անունը նույնքան հնչեղ լինի և նույնքան շատ բան նշանակի մեր մշակույթի համար, որքան հիմնադրի՝ Արմեն Ջիգարխանյանի անունը»,-ավելացրել է նա։

Մարդ–նվագախումբ, որին սիրահարվում էին կանայք․ գործընկերները հիշում են Արմեն Ջիգարխանյանին

Սերգեյ Գազարովը նաև սցենարիստ է և պրոդյուսեր։ Ավարտել է Թատերական արվեստի ռուսաստանյան ինստիտուտը (ГИТИС), աշխատել է «Սովրեմեննիկ» թատրոնում, Օլեգ Տաբակովի ղեկավարած թատրոն-ստուդիայում, որտեղ 1991թ-ին բեմադրել է «Ռևիզոր» ներկայացումը, այնուհետև նույն տարում արժանացել է Ռուսաստանի թատերական գործիչների միության մրցանակին՝ տարվա լավագույն ներկայացման համար։ 1991թ․-ին հիմնել է «Նիկիտա և Պյոտր» մասնավոր կինոընկերությունը։ 1998-2001թթ․ եղել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի գլխավոր ռեժիսորը։ Ունի մի շարք մրցանակներ։

Լրահոս
0