15:10 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.32
  • GBP669.27
  • EUR570.01
  • RUB6.56
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
156 0 0

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Արևմուտքը հենց Ռուսաստանին մեղադրելու առիթ չի գտնում, ինքն է ստեղծում այն:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ հերթական անգամ Ռուսաստանին այլ պետությունների գործերին միջամտելու մեղադրանքներ ներկայացնելու համար Արևմուտքը պատրաստ է բազմաթիվ առիթներ հորինել: Այդ մասին նա հայտարարել Է RT հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ նշելով, որ ներկայում Ռուսաստանին մեղադրում են Բելառուսի և Լեռնային Ղարաբաղի գործերին միջամտելու մեջ։

«Իբր մենք միջամտել ենք Լեռնային Ղարաբաղում բացառապես նրա համար, որպեսզի այնտեղ ամրապնդենք մեր աշխարհաքաղաքական դիրքերն Արևմուտքի դեմ, իբր պայմանավորվել ենք Թուրքիայի հետ այդ տարածաշրջանի բաժանման մասին, և դա միայն այն բանի համար, որ Արևմուտքն այնտեղ չուժեղացնի իր դիրքը։ Ահա այսպիսի տրամաբանություն ու հոգեբանություն է այն վերլուծաբանների մոտ, որոնք հիմա գերիշխում են Եվրոպայում և ԱՄՆ-ում, հատկապես Բրիտանական կղզիներում»,-կարծում է նախարարը։

Մի քանի օր առաջ, Լավրովի խոսքով, նա կարդացել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ է առաջարկում Ռուսաստան–Բելառուս միութենական պետության դեմ միայն այն պատճառով, որ նման միութենական պետությունը գոյություն ունի և դա դուր չի գալիս նրանց, ովքեր կցանկանային հերթական «գունավոր հեղափոխությունը» տեսնել Բելառուսում։

«Այնպես որ, դեռ բազմաթիվ առիթներ կլինեն։ Համոզված եմ։ Արևմուտքը կարողանում է ոչ միայն փնտրել դրանք, այլև պարզապես հորինել։ Մեր արևմտյան գործընկերների երևակայությունը սահման չունի»,-ասել է նա։

Նոյեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց օրինագծին, որն ԱՄՆ նախագահին օժտում է Բելառուսի ընտրական հանձնաժողովի անդամների և պաշտոնյաների մուտքը սահմանափակելու լիազորություններով, որոնց Ամերիկայում պատասխանատու են համարում ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու համար: Ինչպես հաղորդում է Կոնգրեսի կայքը,  օրինագիծը նաև ընդլայնում է Բելառուսին աջակցության հնարավորությունները և ներառում է օգնություն «Ինտերնետ-գրաքննության հակազդման», կանանց և քաղաքական ապաստան խնդրողներին աջակցելու գործում:

Տարբեր ազգերի ու հավատքի ներկայացուցիչները պետք է ապրեն անվտանգության մթնոլորտում. Լավրով

Եթե օրինագիծը հաստատվի, ԱՄՆ նախագահը կկարողանա արգելափակել ցանկացած օտարերկրյա քաղաքացու վիզան, որը Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ է, պետական պաշտոնատար անձ, որը պատասխանատու է անկախ ԶԼՄ-ների նկատմամբ գործողությունների համար, Միութենական պետության պաշտոնատար անձ կամ ռուսաստանցի ֆիզիկական անձ, որն ակտիվորեն մասնակցել է ԶԼՄ-ների նկատմամբ գործողություններին կամ Բելառուսի Հանրապետությունում իրավիճակի հետ կապված մարդու իրավունքների խախտումներին:

Լավրովը ԵԱՀԿ-ին հորդորել է ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում

Ըստ թեմայի

Ղարաբաղում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արագ կարվի. Լավրով
Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու գաղափարներ ՀԱՊԿ-ի նիստում չեն հնչել. Լավրով
Ես, Լավրովն ու Բիգանը մտադիր ենք շարունակել աշխատանքը ԼՂ հարցի լուծման շուրջ. լը Դրիան
թեգերը:
Մեղադրանք, Արևմուտք, Սերգեյ Լավրով, Թուրքիա, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ