00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զախարովան ասել է՝ որն է ՀՀ–ի ու Ադրբեջանի տարաձայնությունները հաղթահարելու միակ ճանապարհը

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПремьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев на заседании Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев на заседании Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ դա հնարավոր է միայն քաղաքական կամքի առկայության դեպքում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շահերի համադրման ուղիներ փնտրեն տարածաշրջանի բոլոր խորքային հակասությունների պայմաններում։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Պատմական դրական փորձ կա, երբ հայերն ու ադրբեջանցիները միասին ապրել են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքում։ Միասին աշխատել են, ընկերություն արել, ընտանիքներ ստեղծել։ Այժմ Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ արյունահեղությունը դադարեցվել է, փախստականների, ներքին տեղահանված անձանց վերադարձի, տարածաշրջանի տրանսպորտային, տնտեսական կապերի ապաարգելափակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել», - ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ արդեն ստեղծվել է հումանիտար արձագանքման կենտրոն, որի նպատակն է աջակցել Ադրբեջանին, Հայաստանին, քաղաքացիական ենթակառուցվածքի վերականգնմանը, բնակչության նորմալ կենսագործունեության պայմանների ձևավորմանը։ Նրա խոսքով՝ այսպիսով երկու ժողովուրդների միջև երկխոսություն հարթելու իրական նախադրյալներ են ստեղծվում, և տարաձայնությունները հաղթահարելու միակ հնարավոր տարբերակն այդ երկխոսությունն է։

Официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова - Sputnik Արմենիա
Քաղաքական հայտարարությունները չպետք է չեղարկեն գործընթացը. Զախարովան` Ալիևի խոսքերի մասին

Զախարովան նշել է, որ կողմերը պետք է շեշտը դնեն տարածաշրջանի առևտրային, տրանսպորտային-էներգետիկ հնարավորությունների տարբեր փոխշահավետ տարբերակների իրականացման վրա: Օրակարգում պետք է լինի գործարարների, գիտնականների, ընդհանուր առմամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կապերի ընդլայնումն ու ամրապնդումը։ Փոխգործակցության հնարավոր տարբերակներից մեկը լրագրողների փոխադարձ այցերն են, մանավանդ նման փորձ արդեն կա։

Նրա խոսքով՝ սա ճիշտ քայլ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ։ Սակայն այդ ամենը հնարավոր կլինի երկու պետությունների առաջնորդների քաղաքական կամքի առկայության դեպքում։

Ամենահեռանկարայինը երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է. Զախարովա

Լրահոս
0