00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նոնայի» փոխարեն «Լոտոս». Ռուսաստանը նորագույն ինքնագնաց թնդանոթ է փորձարկել

© Алексей Паньшин / Անցնել մեդիապահոցОпытный образец самоходного орудия для воздушно-десантных войск "Лотос"
Опытный образец самоходного орудия для воздушно-десантных войск Лотос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հուսալիություն, շարժունակություն ու հզորություն. դեսանտայինները պատրաստվում են իրենց սպառազինության մեջ ընդգրկել «Լոտոս» 2Ս42 ինքնագնաց հրետանային թնդանոթը։

Նիկոլայ Պրոտոպոպով

«Լոտոսի» փորձարկումներն ավարտվել են, տեխնիկական բնութագրերը` հաստատվել։ ՌԻԱ Նովոստիի նյութը հեռանկարային ինքնագնացի ու օդադեսանտային զորքերի համար մշակված մյուս նորույթների մասին է։

Ударные вертолеты Ми-28Н Ночной охотник на форуме Армия-2020 - Sputnik Արմենիա
Սիրիայից Կովկաս․ ի՞նչ են ցույց տվել ռուսական ուղղաթիռների փորձարկումները

Զորավարժարանում «Լոտոսն» առանց խափանումների անցել է 400 կիլոմետր ու 14 կրակոց արձակել 120 միլիմետրանոց հաստիքային զենքից։ Հաջորդ փուլը նախնական փորձարկումներն են, որոնք կսկսվեն մինչ տարեվերջ։

Լայն հանրությունը ինքնագնացն առաջին անգամ տեսել է 2017 թվականին, իսկ նախագիծը մեկնարկել է 2009–ին։ Կոնստրուկտորները պատրաստվում էին հակատանկային թնդանոթի հիման վրա 152 միլիմետրանոց «Զաուրալեց» հրետանային համալիր ստեղծել դեսանտայինների համար, բայց արդյունքում նախապատվությունը տվեցին պակաս հզոր, բայց ավելի շարժական ու թեթև մեքենային։

Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»

«Լոտոսը» ժամանակի ընթացքում կփոխարինի «Նոնա» հրետանային-ականանետային կայանքին, որը սպառազինության մեջ է ընդգրկվել 1970 թվականին ու բավականին լավ դրսևորել իրեն։ Մարտական մեքենայի քաշը չի գերազանցում 18 տոննան, իսկ 450 ձիաուժ հզորություն ունեցող դիզելային շարժիչը մայրուղում կարող է մինչև 70 կիլոմետր/ժամ արագություն բացել և 500 կիլոմետր անցնել։ Դեսանտայինների համար նախատեսված մյուս տեխնիկաների պես «Լոտոսը» կարող է լողալ ու ջրային խոչընդոտները հաղթահարել մի քանի մետր խորության տակ։

Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել անձնակազմի անվտանգությանը, առաջին հերթին՝ բարձր ճշգրտություն ունեցող զենքից պաշտպանվելուն։ Կորպուսը կարող է դիմանալ խոշոր տրամաչափի գնդացիրի կրակին ու բեկորների հարվածներին։ Զինված է լազերային ինդիկատորներով, որոնք կարողանում են որսալ ճառագայթումը, երբ հակառակորդի հակատանկային միջոցները թիրախավորում են «Լոտոսը»։

Истребитель пятого поколения Су-57 - Sputnik Արմենիա
Ռուսական զենք․ ինչ են իրենցից ներկայացնում առաջին սերիական Սու-57-ն ու «Օխոտնիկ» ԱԹՍ-ն

Թնդանոթը նաև «խելացի» պաշտպանություն ունի։ Ստացած տեղեկությունը մեխանիկորեն փոխանցվում է աերոզոլային նռնակների արձակման կայանքներին, որոնք թիրախավորում են ճառագայթման աղբյուրն ու կրակում։ Մեքենան ակնթարթորեն հայտնվում է խիտ ծխածածկույթում, ինչը շփոթեցնում է թշնամու` բարձր ճշգրտություն ունեցող հրթիռներին, որոնք գործում են լազերային ու ինֆրակարմիր դիապազոնում։

«Նոնայի» փոխարեն «Լոտոս»

Նախորդի համեմատ զգալիորեն ուժեղացվել են հարվածային հնարավորությունները։ Հրանոթը հեռավար կառավարում ունի։ Նշանառուն վարորդ-մեխանիկի հետ գտնվում է մեքենայի դիմացի հատվածում, անձնակազմի հրամանատարն ու լիցքավորողը` աշտարակում։

«Հրանոթն ընտրել են` ելնելով այն բանից, որ «Լոտոսը» ստեղծվել է ԴՄՄ-4-ի հիման վրա, որն իր չափերով ու քաշով հարմար է դեսանտավորվող տեխնիկայի համար, - ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում պարզաբանել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը։ - Եթե չափի ու քաշի բնութագրերն ավելացվեն, Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռները չեն կարող բավականին քանակով ինքնագնաց կայանք վերցնել, իսկ մարտական գործողություններում առնվազն երկու «Լոտոս» է հարկավոր»։

«Լոտոսի» մարտալրակազմը կրկնակի շատ է, քան «Նոնայինը»՝ մոտ 55 կրակոց։ Արդյունավետ կրակոցի հեռավորությունը հասնում է 13 կիլոմետրի։ Սակայն մշակողների խոսքով՝ հատուկ սավառնող ռազմամթերքը կարող է նաև 20 կիլոմետր թռչել։

Запуск ракеты «Сармат» с космодрома «Плесецк» - Sputnik Արմենիա
Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները

Զենքը նշանառություն է բռնում 360 աստիճան հորիզոնական հարթության վրա։ Ուղղահայաց դիրքում հրանոթի բարձրացման անկյունները մինուս չորսից պլյուս 80 աստիճան են։ Այսինքն՝ ինքնագնացը կարող է կրակել որպես հրետանային թնդանոթ, հաուբից կամ ականանետ։ Բացի այդ, նախատեսվում է ամբողջովին ավտոմատ կերպով կրակ վարել նույնիսկ անձնակազմի բացակայության դեպքում։

Ս-500 համակարգն առաջին գնորդներն ունի սպառազինությունների համաշխարհային շուկայում

Լենոնկովի խոսքով` կապի ժամանակից միջոցների շնորհիվ նոր ինքնագնացը կարելի է հեշտորեն ինտեգրել զորքերի կառավարման ավտոմատացված համակարգին։

«Անձնակազմը թիրախների մասին տեղեկություն է ստանում կա՛մ կրակոցը կանոնավորող անձից, կամ ԱԹՍ-ներից, - ասել է փորձագետը։

Տանկերն ու «Սպրուտները»

«Լոտոսը» հատուկ օդադեսանտային ուժերի (ՕԴՈւ) համար մշակված միակ նորույթը չէ։ Առաջիկայում այդ զորքերն ամենանոր սպառազինություն կստանան, որոնցից շատերը լրջորեն «ծանրացել» են ու ավելի լայն հարվածային հնարավորություններ ստացել։

Օրինակ՝ երկու տարի հետո կավարտվեն «Սպրուտ-ՍԴՄ1» լողացող տանկի պետական փորձարկումները․ 125 միլիմետրանոց հրետանային-հրթիռային համալիրը մարտական հզորությամբ չի զիջում Տ-80 ու Տ-90 հիմնական մարտական տանկերին, սակայն շարժունակությամբ մոտ է թեթև դեսանտային մարտական մեքենաներին։

Российские миротворцы в Карабахе (14 ноября 2020). - Sputnik Արմենիա
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Առաջարկվում է «Սպրուտները» որպես պլացդարմների պաշտպանության հզոր միջոց օգտագործել հակառակորդի թիկունք արագ անցնելու, ինչպես նաև երթի ժամանակ թեթև զրահամեքենաների շարասյուները շարասյուները հսկելու համար։

«Հնարավոր հակառակորդը զինվում է խոցման նոր միջոցներով, ընդ որում՝ շեշտը դնում են շարժական ստորաբաժանումների վրա, - ավելացնում է Լեոնկովը, - ՆԱՏՕ-ի թեթև զրահամեքենաներն այսօր ավելի շատ են զինում խոշոր տրամաչափի ավտոմատ հրանոթներով։ Այդ պատճառով առաջվա «զրահով» մարտական գործողություններ կատարելը մեզ համար ոչ միայն ծախսատար կլիներ, այլև ինքնասպանություն կդառնար»։

ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն

Վերջին շրջանում ՕԴՈւ-ում նաև լիարժեք տանկային ստորաբաժանումներ են ձևավորվում։ Արևմուտքում նման ստորաբաժանումներն անվանում են աերոշարժական։ Մասնավորապես անցյալ տարի երեք դեսանտային միավորումների կազմում հայտնվել էին Տ-72ԲԶ տանկերով գումարտակներ։ Ապագայում ծանր մարտական տեխնիկայով կզինեն նաև ՕԴՈւ-ի ևս հինգ միավորում։

Փորձագետների կարծիքով՝ տանկերը զգալիորեն կբարձրացնեն «թևավոր հետևակի» կրակային հզորությունն ու թույլ կտան ավելի արդյունավետորեն լուծել մարտական խնդիրները ցանկացած հակամարտություններում։

Լրահոս
0