18:38 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
114 0 0

ՌԴ նախագահի խոսքով՝ այս տարվա դեկտեմբերի կեսին Ռուսաստանի զինված ուժերում ժամանակակից սպառազինությունն ու տեխնիկան ավելի քան 70% է կազմում, իսկ միջուկային ուժերում՝ 86%։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմեբերի – Sputnik. Ռուսաստանը շարունակելու է ակտիվորեն զարգացնել զինված ուժերը՝ պահպանելով միջուկային ուժերի բարձր մարտունակությունը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփիչ կոլեգիայի ժամանակ։

Այդ կապակցությամբ Պուտինը հանձնարարել է կենտրոնանալ այնպիսի առանցքային խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են «միջուկային ուժերի բարձր մարտունակության պահպանումը, միջուկային եռամիասնության բոլոր բաղադրիչների զարգացումը»։

«Դա սկզբունքային կարևորություն ունի մեր երկրի անվտանգությունը երաշխավորելու․ աշխարհում ռազմավարական հավասարություն պահպանելու համար», - ավելացրել է Պուտինը։

Նա ասել է նաև, որ այս տարվա դեկտեմբերի կեսին Ռուսաստանի զինված ուժերում ժամանակակից սպառազինությունն ու տեխնիկան ավելի քան 70% է կազմում, իսկ միջուկային ուժերում՝ 86%։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ նշել է, որ մյուս տարվա սկզբին նախարարությունը պատրաստվում է մեծ հեռահարության բարձր ճշգրտություն ունեցող հրթիռների մատակարարման պայմանագրեր կնքել՝ երկու անգամ ավելացնելով դրանց քանակը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Փաշինյանի հայտարարությունը

Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ն աշխարհի ամենաառաջատար ու տեխնոլոգիապես առավել զարգացած բանակների շարքին է պատկանում։

Ըստ թեմայի

Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար
Ռուսաստանը նոր տեխնիկա է փորձարկում տանկային մարտի համար
«Նոնայի» փոխարեն «Լոտոս». Ռուսաստանը նորագույն ինքնագնաց թնդանոթ է փորձարկել
թեգերը:
Բանակ, հրթիռ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ