10:14 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
116 0 0

Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ բոլոր քաղաքացիները շատ լավ գիտեն Վլադիմիր Պուտինի դիրքորոշման մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կյանքում որևէ գաղտնիք չկա, մարդիկ ըմբռնումով են մոտենում նրա անձնական կյանքին։ Հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

«Գաղտնիության ոչ մի շղարշ գոյություն չունի։ Բոլորին շատ լավ հայտնի է՝ որտեղ է նախագահն ապրում ու որտեղ աշխատում։ Նա դուստրեր ունի՞, այո՛, դուստրեր ունի։ Ովքե՞ր են նրանք։ Այո, նա նախընտրում է նրանց հանրային դաշտ չթողնել, ընդ որում՝ բազմիցս պարզաբանել է՝ ինչու», - ասել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ Պուտինը բավականին հետևողական է այս հարցում, ու քաղաքացիները շատ լավ գիտեն դրա մասին, ու շատերն են ըմբռնումով մոտենում նախագահի այս դիրքորոշմանը։

«Միակ բանը, որ նախագահը չի պատրաստվում փոխել, դա իր աշխատաոճն է, քանի որ նրա ընկալմամբ ամենակարևորն այն է, թե ինչպես է երկրի ղեկավարը կատարում իր պարտականությունները, ինչպես է նա աշխատում, ու ինչ արդյունք է տալիս այդ աշխատանքը։ Նա ամեն դեպքում հույս ունի, որ մարդիկ ըմբռնումով են մոտենում իր անձնական տարածքին», - ասել է Պեսկովը։

Պուտինը ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու համար օրեր շարունակ հեռախոսը ձեռքից վայր չի դրել

Նա ավելացրել է, որ երբ ընտրությունների կամ քվեարկությունների ժամանակ մարդիկ քվե են տալիս նախագահին` ցուցադրելով իրենց աջակցությունը նախագահին, պարզ է դառնում, որ նրանք նախագահին անձնական տարածք ունենալու իրավունք են տալիս։

Վլադիմիր Պուտինն 9-ամյա Դիմայի հետ սահել է Կարմիր հրապարակում` իրականացնելով նրա երազանքը

Ըստ թեմայի

Ինչպես է Պուտինն արձագանքել Նարիշկինի և Ադրբեջանի վերնախավի կապի մասին լուրերին
«Նա անձամբ կհայտնի». Պեսկովը` Պուտինի պատվաստման մասին
Ղարաբաղի հակամարտությունն ավելացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկը. Պուտին
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ