22:34 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
495 0 0

Բուժման համապատասխան հրավեր-փաստաթուղթը պետք է լինի հաստատված բուժհաստատության կողմից և գրանցված՝ տվյալների առցանց ռեգիստրում։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ բուժման նպատակով ՌԴ կարող են մուտք գործել բացառապես այն ՀՀ քաղաքացիները, որոնք, ելնելով առողջական վիճակից, պետական լիցենզավորում ունեցող ռուսաստանյան բուժհաստատություններում պետք է անցնեն անհետաձգելի բուժում։

«Նշված քաղաքացիներն օդանավակայանում պարտադիր պետք է ներկայացնեն բուժհաստատության կողմից տրված համապատասխան հրավեր-փաստաթուղթը, որը կպարունակի քաղաքացու տվյալները, բուժման անհետաձգելիության վերաբերյալ տեղեկատվությունն ու ժամկետները»,–նշված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Այդ հրավերները պետք է լինեն համապատասխան կարգով հաստատված բուժհաստատության կողմից և գրանցված տվյալների առցանց ռեգիստրում/բազայում։ Իսկ չհամապատասխանող փաստաթղթերը կարող են ճանաչվել որպես ոչ բավարար հիմք երկիր մուտք գործելու համար։ Նշենք նաև, որ ցանկացած փաստաթուղթ ենթակա է հավելյալ ստուգման օդանավակայանի սահմանապահների կողմից։

Արման Թաթոյանը Մոսկվայում է

Հիշեցնենք, որ Ռուսաստանում գործում է օտարերկրացիների մուտքի արգելքի սահմանափակումը։ Այն չի վերաբերվում ինքնաթիռի անձնակազմի անդամներին, ՌԴ մշտական բնակիչներին և տրանզիտ ուղևորներին։ Ռուսաստանը թույլ է տալիս երկիրր մուտք գործել բուժման և ՌԴ–ում գտնվող ազգականին խնամելու համար։

Ըստ թեմայի

Հայաստանի բուհերի լավագույն ուսանողները կստանան Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ
Մոսկվայում ՊԴԾ փոխգնդապետը երկտող է թողել ու ինքնասպան եղել
Դադիվանքի հոգևորականներին ու խաղաղապահներին նվերներ կուղարկեն Մոսկվայից
թեգերը:
հիվանդ, օդանավակայան, դեսպանատուն, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ